fbpx

Ինչո՞ւ են կանայք և տղամարդիկ տարբեր կերպ մտածում։ Հանճարեղ բացատրություն

Տղամարդկանց մոտ ամեն ինչ պարզ է, կանանց մոտ դժվար։ Իսկ գիտեք ինչո՞ւ։ Հանճարեղ բացատրություն կոմիկ Մարկ Գունվորից.

Կանայք ավելի բարդ են կառուցված, քան տղամարդիկ։ Տղամարդկանց մոտ ամեն ինչ պարզ է, կանանց մոտ՝ բարդ։ Գիտեք ինչո՞ւ։ Որովհետև մեր մոտ բավական տարբեր են ուղեղի կենսաբանական կառուցվածքները։ Եվ սկսեմ տղամարդկանցից։

Տղամարդկային ուղեղը՝ դա սարք է, որում տիրում է իդեալական կարգ ու կանոն։ Մեր մոտ ամեն ինչ իր դարակում է դրված։ Սեքսը՝ մի դարակի մեջ, սպորտը՝ մեկ ուրիշ, աշխատանքը՝ երրորդ դարակի մեջ։ Մենք գրեթե ամեն ինչի համար ունենք առանձին դարակ։ Ունենք դարակ ավտոմեքենայի համար, դարակ՝ փողի համար, նաև ունենք դարակ, որտեղ կան մտքեր աշխատանքի համար։ Կա նաև դարակ, որտեղ մենք պահում են մեր պատկերացումները Ձեր՝ կանանց մասին։ Առանձին դարակ հատկացված է երեխաներին։ Մյուս առանձին դարակը՝ դա մոր մասին մտքերն են։ Այն ինչ-որ տեղ է, այնտեղ՝ նկուղում։

Մենք ամեն ինչ և միշտ տեղավորում ենք այդ դարակների մեջ։ Եվ ունենք մեկ օրենք՝ երբ քչփորում ես մեկ դարակը, մյուսներին չի կարելի ձեռք տալ։ Եթե մենք քննարկում ենք կոնկրետ ինչ-որ հարց, ապա ձգվում ենք դեպի այն դարակը, որտեղ պահված են այդ հարցի շուրջ բոլոր «փաստաթղթերը»։ Ահա թե ինչու ենք մենք քննարկում միայն կոնկրետ հարցեր՝ մենք շատ զգուշությամբ ենք վերաբերվում այն դարակներին, որոնց մասին ներկա պահին խոսք չի գնում։

Կանանց ուղեղում ամեն ինչ այլ կերպ է։

Կանացի ուղեղը՝ դա մի հսկայական գունդ է, որը ամբողջությամբ փաթաթված է մտային «լարերով»։ Եվ այդ գնդում ամեն ինչը կապված է ամեն ինչի հետ։ Փողը կապված է մեքենայի հետ, մեքենան՝ աշխատանքի, երեխաները՝ մոր, մայրը՝ տատիկի,  տատիկը նույնպես անպայման ինչ-որ բանի «միացված է»։ Արդյունքում. կանացի մտային պրոցեսը նման է բազմաշերտանոց մայրուղու, որտեղ ամեն ինչ ղեկավարվում է էներգիայի միայն մի տեսակով՝ էմոցիաներով։ Ահա թե ինչու են կանայք, որպես օրենք, հիշում ամեն ինչ։ Որովհետև, եթե վերցնում եք Ձեր կյանքից ինչ-որ իրողություն և միացնում այն էմոցիաների հետ՝ այն կմնա հիշողության մեջ ընդմիշտ։

Ինչո՞ւ է տղամարդկանց մոտ ամեն ինչ այլ կերպ։

Որովհետև, առաջին հերթին, մենք հաճախ մոռանում ենք նայել մեր դարակները։ Երկրորդ, որովհետև մենք գրեթե ոչէմոցիոնալ արարածներ ենք։ Անկեղծ ասած, իրականում մեզ շատ քիչ բան է մտահոգում։ Իսկ կանայք, որպես օրենք, հոգ են տանում գրեթե ամեն ինչի մասին և միանգամից։ Նրանք ուղղակի սիրում են այդ պրոցեսը։

Նաև, տղամարդկային ուղեղում գոյություն ունի մի դարակ, որի մասին կանայք նույնիսկ գլխի էլ չեն ընկնում։ Դա դատարկ դարակ է։ Դա մեր ամենասիրելի դարակն է։ Եթե տղամարդը հնարավորություն ունի դա անելու՝ նա անպայման ենթագիտակցությունից հանում և բացում է հենց այդ դարակը։

Ի՞նչ կա ավելի լավ, քան մի քանի ժամ բացարձակ դատարկ ուղեղ։ Ահա թե ինչու ենք մենք այդքան շատ սիրում ձկնորսություն։

Եվ իրականում, այն, ինչ հիմա ես այստեղ պատմում եմ՝ ապացուցված է գիտությամբ։ Մի քանի տարի առաջ, Պենսիլվանիայի համալսարանը հետազոտություն է կատարել և պարզել, որ տղամարդիք, իրոք, կարող են անջատվել, չմտածել ոչնչի մասին և այդ ընթացքում շնչել։ Ի տարբերություն կանանց։ Կանայք այդպիսի ունակություններ չունեն։

Կանացի միտքը երբեք կանգ չի առնում։ Նրանք չեն կարող ուղղակի հանել «ոչնչի» դարակը։ Դա, իհարկե, նրանց խելագարության է հասցնում։ Եվ ստիպում է նրանց առավել գրգռված լինել այն պահերին, երբ նրանք տեսնում են տղամարդ, ով ոչինչ չի անում։

Մարկ Գունվոր


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 10 assessment, среднее 4.4 из 5 )
MediaMag
Ինչո՞ւ են կանայք և տղամարդիկ տարբեր կերպ մտածում։ Հանճարեղ բացատրություն
Ստուգի՛ր Քեզ: Անհավանական հանելուկներ