Բնությունը բազմաթիվ անհավանական բաներ է ստեղծել, բայց դրանցից շատերը նույնիսկ մի փոքր չեն կարող համեմատվել մարդկային մարմնի հետ։
Ծանրաբեռնված աշխատող սրտից մինչև ֆենոմենալ ուղեղ. ներկայացնում ենք մարդու մարմնի մասին մի քանի ապշեցուցիչ փաստ.
1. Ամսվա լավագույն աշխատող՝ սիրտ
Սիրտը՝ դա մարդու օրգանիզմում ամենածանրաբեռնված աշխատող օրգանն է։ Ամեն օր, այն արտադրում է այնքան էներգիա, որքան որ կբավարարեր բեռնատարի 30 կմ տեղաշարժին։
2. Հրաշալի գիտակցություն
Մարդկային ուղեղը 60% բաղկացած է ճարպերից։ Ամեն վայրկյան, այն արտադրում է ավելի քան 25 վատտ էներգիա՝ դա բավարար է էլեկտրական լամպը վառելու համար։
3. Կաշվի արտադրություն
Մաշկը՝ ամենամեծ ինքնավերականգնվող մարդկային օրգանն է։ Այն ամեն րոպե կորցնում է 50 000 բջիջ, իսկ մարդու կյանքի ընթացքում, այն այսպիսով «նետում է» մոտ 18 կգ։
4. Անհետացող ոսկորներ
Մենք ծնվում ենք ավելի քան 300 ոսկորով, սակայն հասունացման հետ, դրանց քանակը նվազում է մինչև 206։ Այդպես է ստացվում, որովհետև որոշ ոսկորներ սերտաճում են միմյանց։
5. Տեսարան արգանդից
Արգանդում զարգացող երեխաները ամեն վայրկյան արտադրում են մոտ 8000 ուղեղի բջիջներ։
Նորածին երեխաները ունակ են ճանաչել մոր դեմքը՝ ծնվելուց մի քանի ժամ հետո։
6. Վեցերորդ զգայարան
Գիտնականները պարզել են, որ կույր մարդկանց տեսողության համար պատասխանատու ուղեղի հատվածները միանում են այն հատվածների հետ, որոնք պատասխան են տալիս շոշափելիքի և լսողության համար։ Դրա շնորհիվ նրանք ունակ են «տեսնել» հպումների և ձայնի միջոցով։
7. Անզգայուն ուղեղ
Ուղեղը չունի ոչ մի ցավային ռեցեպտոր, հետևաբար այն չի կարող ցավել։ Այդ պատճառով վիրաբույժները կարող են ուղեղի վիրահատություն անել, երբ հիվանդը գիտակից վիճակում է։
8. Ամենաուժեղ պոմպը
Ամբողջ կյանքի ընթացքում, մարդկային սիրտը ներմղում է 1.5 միլիոն բարել արյուն։ Նաև այն ունակ է արյան շիթը բաց թողնել 10 մ հեռավորությամբ։
9. Էքսպրես փռշտոց
Միջին վիճակագրական մարդու փռշտոցը կարող է անհվանական արագության հասնել՝ 67 կմ/ժ։
10. 100 000 կմ մարմնում
Եթե հավաքել և ձգել մարդու մարմնում գտնվող ողջ արյունատար անոթները՝ դրանք կձգվեին 100 000 կմ։