Ամերիկյան Miss Travel ծանոթությունների հանրաճանաչ կայքը, ԱՄՆ-ի բնակչության հարցումների արդյունքներով, կազմել է աշխարհի ամենագրավիչ ազգությունների ԹՈՓ 10 վարկանիշային ցուցակը։
Միանգամից նշենք, որ հայերը նույնպես կան ցուցակում։ Իսկ կարո՞ղ եք գուշակել, թե որերրոդ տեղում են հայերը։
10-րդ հորիզոնական. Լիբանանուհիներ և իսպանացիներ
Փաստաբան և հանրահայտ հոլիվուդյան դերասան Ջորձ Քլունիի կինը՝ Ամալ Ալամունդին և իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Խերար Պիկեն գրավել են 10-րդ հորիզոնականը։
9-րդ հորիզոնական. Բուլղարուհիներ և դանիացիներ
Բուլղարական արմատներով, կանադական սուպեր մոդել և դերասանուհի Նինա Դոբրևը և դանիացի կինոդերասան Նիկոլայ Կոստեր Վալդաուն 9-րդ հորիզոնականում են։
8-րդ հորիզոնական. Ֆիլիպինուհիներ և նիգերիացիներ
Ամերիկյան R&B կատարող, ֆիլիպինա-իսպանա-ռուսական արմատներով Նիկոլ Պրասկովյա Շերզինգերը և նիգերիական արմատներով բրիտանական հիփ հոփ երգիչ Թայնի Թեմփը, ամերիկացիների կարծիքով արժան են 8-րդ հորիզոնականին։
7-րդ հորիզոնական. Բրազիլուհիներ և իտալացիներ
Բրազիլիական սուպերմոդել, Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկը՝ Ադրիանա Լիման և ամերիկա-իտալական դերասան Ջո Մանգանյելլոն տեղավորվել են 7-րդ հորիզոնականում։
6-րդ հորիզոնական. Ավստրալուհիներ և շոտլանդացիներ
Ավստալիացի թոփ մոդել, դիզայներ և դերասանուհի Էլ Մաքֆերսոնը և շոտլանդացի էլեկտրափոփի արքա DJ Քելվին Հարիսը զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը։
5-րդ հորիզոնական. Անգլիացիներ
Այս հորիզոնականը միաձայն տրվել է անգլիացիներին՝ սուպեր մոդել Ռոզի Հանինգթոն Ուայթլի (Victoria’s Secret-ի ևս մեկ հրեշտակ) և կուլտային ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմ։
4-րդ հորիզոնական. Կոլումբուհիներ և ամերիկացիներ
Կոլումբիացի երգչուհի և պարուհի Շակիրան և ամերիկյան R&B կատարող, պարող և դերասան Ջասթին Թիմբերլեյքը՝ 4-րդ հորիզոնականում են։
3-րդ հորիզոնական. Ամերիկուհիներ և պակիստանցիներ
Անչափ գրավիչ ամերիկյան R&B կատարող և պարուհի Բեյոնսեին և երիտասարդ պակիստանաբրիտանական երաժիշտ Զեյն Մալիկին, ԱՄՆ բնակիչները շնորհել են 3-րդ հորիզոնականը։
2-րդ հորիզոնական. Բարբադոսուհիներ և ավստրալիացիներ
Բարբադոսյան գեղեցկուհի Ռիհանան և ավստրալիացի դերասան Քրիս Հեմսվորթը 2-րդ հորիզոնականում են։
1-ին հորիզոնական. Հայուհիներ և Իռլանդացիներ
Գեղեցկության և գրավչության առաջնության դափնիները հանձնվում են մեր շատ սիրելի հայուհիներին և տղամարդկանց մասով՝ իռլանդացիներին։ Հայ-ամերիկյան արմատներով ֆոտոմոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյան և իռլանդացի դերասան Կոլին Ֆարել։