Կանացի իմաստության կարևոր դետալ, որն արժե իմանալ։
Իմաստուն կինը՝ դա այն կինն է, ով ինքն իր և շրջապատի հետ հարմոնիայի մեջ է ապրում։ Կին, ով կարողանում է հաճույք քաղել նույնիսկ մանրուքներից, կարողանում է հաճույք պարգևել մանրուքներով։
Կին, ով կարողանում է հանդարտեցնել և մարել աճող պայթյունը, կին, ով էժանագին նեղացկոտ դիրք չի ընդունում, որովհետև արժանապատվությունը դիրքերում և փքված դեմքի արտահայտության մեջ չէ, այլ արարքներում։
Եվ վերջապես, գլխավոր կանացի իմաստությունը կայանում է՝ սահուն, դանդաղ և սեքսուալ լինելու մեջ։
Մարմնի սահուն շարժումները, թուլության ցուցաբերումը (թեկուզ մի փոքր խաղարկային)՝ դա տղամարդկանց հետ շփման ամենալավագույն տարբերակն է։
Ոչ մի մրցակցություն և ոչ մի ցանկություն ղեկավարել հարաբերությունները՝ տղամարդիկ դա չեն սիրում։ Թող նրան նախաձեռնությունը, միայն մի փոքր ուղղություն ցույց տուր և վերջ։ Եվ նա ինքը կգտնի, թե ինչպես հասնել նպատակին։ Լինել սահուն, դանդաղ և չափի մեջ թույլ՝ դա իրոք շատ կանացի է, դա այն է, ինչ գրավում է տղամարդուն, տալիս է նրան ինքնավստահություն կյանքում։
Երբեմն կարելի է խաղալ ուժեղ, մարտական կնոջ դեր՝ կոնտրաստի համար։ Հարաբերություններին դա չի վնասի։
Աղբյուրը՝ www.cluber.com.ua