fbpx

8 օրենք, որոնք Ձեր կյանք հաղթանակ և հաջողություն կբերեն

Մեր աշխարհը՝ դա որոշակի օրինաչափությունների ամբողջականություն է։  Գիտե՞ք դա, թե՞ ոչ՝ միևնույնն է դրանք գոյություն ունեն, գործում են և անընդհատ ազդում են մեր կյանքի վրա.

1. Բումերանգի օրենքը

4503499_fc9f4ce3

Ինչ մենք անում կամ ասում ենք՝ անպայման վերադառնում է մեզ։ Այլ կերպ ուղղակի չի լինում։ Եթե Դուք անընդհատ վատ տրամադրություն ունեք, անվերջանալի սթրեսեր եք ապրում, մարդկանց մոտ բացասական էմոցիաներ եք առաջացնում՝ այդ դեպքում ինչպե՞ս կարելի է սպասել, որ Ձեր կյանքում որևէ լավ բան կարող է կատարվել։

Տվե՛ք շրջապատին դրական էմոցիաներ, բարություն և այն անպայման կվերադառնա Ձեզ։

2. Մտքերի նյութականության օրենքը

4503495_21b757e8

Սկզբից, Դուք մտովի ստեղծում եք որոշակի կերպարներ, իսկ հետո Ձեր ֆանտազիաները տրանսֆորմացվում են իրական իրերի, կերպարների և իրադարձությունների։ Ինչ կատարվում է Ձեր գլխում՝ այն անպայման կդառնա իրական և շոշափելի ֆիզիկական մակարդակում։ Այնպես որ, ուշադիր հետևեք Ձեր մտքերին և ներքին երկխոսություններին. հենց դրանք են ազդում կյանքի վրա։

3. Հնազանդության օրենքը

4503498_93473f9b

Երբեմն առաջ շարժվելու համար պետք է հնազանդվել և հանգստանալ։ Շատ հաճախ միայն հանգիստ վիճակում է հնարավոր գտնել ճիշտ որոշումներ կամ լուծումներ։ Միայն այդ դեպքում է շատ հաճախ հնարավոր ընտրել ճիշտ ճանապարհը՝ առաջ շարժվելու համար։

Շատ հաճախ որոշակի նպատակներ հետապնդելուց, մենք մեզ տալիս ենք այդ նպատակին ամբողջությամբ, պայքարում ենք, ամեն գնով գնում ենք առաջ, բայց արդյունքում այրվում և մաշվում ենք թե՛ ֆիզիկապես և թե՛ էմոցիոնալ։ Ընդ որում  չհասնելով ցանկալիի նույնիսկ 100-րդ մասին։ Ուղղակի պետք է համակերպվել այն մտքի հետ, որ մենք ամենակարող չենք և ապրել թեթև։

4. Շնորհակալ լինելու օրենքը

4503497_05e500e0

Դուք այսօր առավոտյան արթնացե՞լ եք առողջ։ Շնորհակալություն հայտնեք։ Դուք տանիք ունեք գլխավերևում, ունեք սնունդ և ապահո՞վ եք՝ հրաշալի է։ Դուք ունեք միլիոն և Ձեր երազանքները կատարվո՞ւմ են՝ ցնցող է։ Բայց եթե նույնիսկ ինչ-որ բան այնպես չի գնում, միևնույնն է շնորհակալություն հայտնելու առիթ փնտրեք։ Սովորեք երջանկություն գտնել մանրուքներում։ Դա հրաշալի կերպով կօգնի Ձեզ դժվար պահերին և կօգնի հաղթահարել այն՝ մինիմալ կորուստներով։

5. Դրական էներգիայով փոխանակման օրենքը

4503512_52d628af

Միանշանակ՝ դա շատ հեշտ է։ Երբեմն թվում է, որ դա անհնար է։ Բայց հավատացեք, Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչ հրաշքներ են կատարվում, երբ մենք անկեղծորեն բարի ենք գործում նրանց հանդեպ, ովքեր դրան արժան չեն։

6. Ներման օրենքը

4503502_c6b4b50c

Ներման ուժը՝ գլխավորներից մեկն է։ Ներելով մեկին, ով նեղացրել կամ վիրավորել է Ձեզ՝ Դուք դեն ենք նետում այն բեռը Ձեր ուսերից, որը խանգարում է Ձեզ առաջ շարժվել և լինել երջանիկ։ Պատահում է, որ երկար ժամանակ Դուք հիշում եք վիրավորանքը մարդու, ով նույնիսկ չի էլ կասկածում դրա մասին և ապրում է իր համար երջանիկ։ Արե՛ք նույն կերպ։ Եվ ապրե՛ք երջանիկ։

7. Իրականության և հավատի օրենքը

4503504_22436427

Դուք հավատում եք այն ամենին, ինչին սպասում եք։

Շատ պարզ է՝ Դուք սպասում եք, որ Ձեզ կհեռացնեն աշխատանքից, կհիվանդանաք, ճգնաժամ կլինի, կվերջանան հարաբերությունները…. շնորհավորում ենք, դա Ձեր հավատն է։

Համոզված եք, որ Ձեզ սպասում է մեծ բիզնես, կկատարվեն երազանքները և շատ շուտով կապաքինվեք։ Հրաշալի է։ Դուք դրան հավատում եք։

Իսկ հավատը, ինչպես հայտնի է՝ հրաշքներ է գործում։

8. Շարժման օրենքը

4503501_0ef4a425

Սա ամենակարևոր և ամենագլխավոր օրենքն է։ Առանց սրա, նախորդ օրենքները ճիշտ չեն աշխատի։ Իհարկե, ստանալ ինչ-որ բան, առանց որևէ գործողության՝ շատ դժվար է։ Կյանքում կարևոր է անընդհատ շարժվել, զարգանալ և կանգ չառնել ձեռքբերվածով։ Կյանքը՝ դա շարժում է, հաջողակ կյանքը՝ ակտիվ շարժում։

Շարժվե՛ք և կլինեք երջանիկ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
8 օրենք, որոնք Ձեր կյանք հաղթանակ և հաջողություն կբերեն
Հետաքրքրաշարժ փաստեր, որ արժե իմանալ