fbpx

10 արդյունավետ միջոց անհարմար հարցերը շրջանցելու համար

Դուք չե՞ք սիրում հիմար հարցեր, սակայն ոչ միշտ եք կարողանում գտնել, թե ինչ պատասխանե՞լ: Ուրեմն օգտվեք հետևյալ արդյունավետ տեխնիկայից:

Որպես օրենք, տվյալ տեխնիկային տիրապետում են նախագահները, քաղաքական գործիչները, հայտնի մարդիկ: Այդ տեխնիկան նրանց սովորեցնում են հատուկ ծառայությունները:

Արժե իմանալ այս միջոցները, որպեսզի կարողանաք շփման ժամանակ խուսափել անհարմար իրավիճակներից, և նաև, երբ գիտակցաբար փորձում են Ձեզ ծուղակը գցել՝ մանիպուլյացիան բացահայտելու համար:

1. Հանդիպակած հարց

Եթե Ձեզ հարց են տվել, որին մտադիր չեք պատասխանել, տվեք նմանատիպ, կամ բոլորովին այլ ոլորտից հանդիպակած հարց: Ձեզ կարող են համարել ոչ ճիշտ դաստիարակված մարդ, սակայն հոգեկան հանգստությունը ավելի կարևոր է: Այս կերպով քաղաքական գործիչներն ու աստղերը խուսափում են կպչուն լրագրողների հարցերից:

2. Հարց առանց պատասխանի

Եթե հարցը ոչ կոռեկտ է ձևակերպված, այդ հարցին կարելի է չպատասխանել: Միշտ կարելի է ձևացնել, որ չեք հասկացել կամ չեք լսել հարցը: Տեղին կլինի նաև հակահարված տալ սուր հումորային արտահայտությամբ:

3. Դատարկախոսություն

Եթե Դուք լավ հռետոր եք և գեղեցիկ խոսքը ուղղակիորեն հոսում է Ձեր միջից, կարող եք խոսել շատ երկար ոչնչի մասին: Որքան շատ ոչնչում Ձեզ չպարտավորեցնող բառեր, այնքան լավ: Պատասխանեք հարցին այնպես, որ զրուցակիցը կորցնի զրույցի թելը:

4. Ճշգրտող հարցեր

Ուղիղ հարցերից խուսափելու հրաշալի միջոց է՝ տալ մեծ քանակությամբ ճշգրտող հարցեր, ընդ որում դա պետք է անել անկեղծորեն, որպեսզի մարդը նկատի Ձեր հետաքրքրությունը զրույցի հանդեպ: Այսպիսի հնարքը զրուցակցի վրա վհատություն հաղորդելու ուժ ունի:

5. Հարցի պատճառը

Կարևոր է հասկանալ հարցի պատճառը: Ինչո՞վ է ուղղորդվում զրուցակիցը և ի՞նչ նպատակ է հետապնդում: Եթե Դուք կասկածելի որևէ բան նկատեք, կարող եք ուշադրությունը շեղել Ձեր ընդդիմադրի վրա:

6. Շողոքորթություն

Չցանկանալով պատասխանել զրուցակցի ուղիղ հարցին կամ եթե չեք իմանում ինչ պատասխանել՝ շողոքորթեք: Շողոքորթությունը՝ դա շահախնդրության նպատակով հաճոյախոսությունն է: Շողոքորթության արվեստին ոչ բոլորն են տիրապետում, բայց դրա օգնությամբ յուրաքանչյուր դուռ կարելի է բացել:

7. Գովեստ

Հարցի թեման կարելի է փոխել գովեստի օգնությամբ: Գովեք զրուցակցին խելացիության և հնարամտության համար:  Այսպիսով ուշադրության կենտրոնում կհայտնվի Ձեր զրուցակիցը, այլ ոչ թե Դուք:

8. Բանավեճ

Յուրաքանչյուր հարց կարելի է վերածել բանավեճի՝ ներգրավելով դրա մեջ շրջապատին: Այլ մարդկանց մասնակցությամբ բանավեճը թույլ կտա փոխել հարցի հունը:

9. Անտեսել

Անհարմար հարցը կարելի է հեշտությամբ անտեսել, կամ պատասխանել նմանատիպ արտահայտություններով. «Չգիտեմ, ես դրա մասին չեմ մտածել»: Լկտի ձևով ցույց տվեք զրուցակցին, որ Ձեզ հետաքրքիր չէ նրա կողմից բարձրացված հարցը:

10. Կոպտություն

Կոպտորեն ընդհատեք զրուցակցին, հասկացնելով, որ նրա հարցը անցնում է բարոյկանության սահմանները: Արդյունավետության համար կարելի է մի փոքր բարձրացնել ձայնը և գնալ կոնֆլիկտի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 արդյունավետ միջոց անհարմար հարցերը շրջանցելու համար
ԹԵՍՏ. Ի՞նչ գիտեք մարդկային փոխհարաբերությունների կենսաբանության մասին