Քանի դեռ մենք քնած ենք՝ այդ ընթացքում մեր օրգանիզմը հսկայական աշխատանք է կատարում: Եկեք տեսնենք ի՞նչ աշխատանքներ են դրանք.
22:00
Արյան մեջ կրկնապատկվում են լեյկոցիդների թիվը: Այս իմունային համակարգը ստուգումներ է կատարում իրեն հատկացված մարզերում: Մարմնի ջերմաստիճանը ընկնում է: Բիոլոգիական ժամացույցները ահազանգում են՝ ժամանակն է քնել:
23:00
Մարմինը էլ ավելի է թուլանում, բայց ամեն մի բջիջում ամբողջ ուժով տեղի են ունենում վերականգնման աշխատանքներ:
00:00
Գիտակցությանը սկսում են տիրել երազները, իսկ ուղեղը շարունակում է աշխատել, հերթով դարակներով դասավորելով օրվա ընթացքում ստացած ինֆորմացիան:
1:00
Քունը անչափ զգայուն է: Ժամանակին չբուժված ատամի կամ վաղուց տրավմայի ենթարկած ծնկի ցավը կարող են խանգարել քնելուն մինչ առավոտ:
2:00
Բոլոր օրգանները հանգստանում են, միայն լյարդն է գործում ամբողջ ուժով՝ մաքրելով քնած օրգանիզմը հավաքված շլակներից:
3:00
Ամբողջական ֆիզիկական անկում: Արյան ճնշումը ամենացածր կետում է, պուլսն ու շնչառությունը հազվադեպ են:
4:00
Ուղեղը մատակարարվում է արյան մինիմալ քանակությամբ՝ այն պատրաստ չէ արթնանալու: Փոխարենը լսողությունը չափազանց սրվում է՝ կարելի է արթնանալ ամենաչնչին ձայնից:
5:00
Երիկամները հանգստանում են, մկանները քնած են, նյութափոխանակությունը դանդաղած է: Ըստ էության օրգանիզմը արդեն պատրաստ է արթնանալուն:
6:00
Մակերիկամները սկսում են արյան մեջ ներմղել ադրենալին և նորադրենալին, որոնք բարձրացնում են արյան ճնշումը և ստիպում սրտին արագ բաբախել: Օրգանիզմը արդեն պատրաստվում է արթնանալուն, չնայած գիտակցությունը դեռ քնած է:
7:00
Իմունային համակարգի աստղային ժամը: Վերկենալու և ցնցուղ ընդունելու իսկական ժամանակն է: Ի դեպ այս ժամին դեղահաբերը ամենալավն են յուրացվում, քան մնացած ժամերին: