[infobox title=’Ստենդալ’]Անրի Մարի Բեյլ՝ սա հանրաճանաչ վիպասան Ստենդալի իրական անունն է: Գրողը ուներ մոտ 200 կեղծանուն: Ստենդալը հորինել է «բեյլիզմ» անվանմամբ ինքնազարգացման մեթոդը, որի հիմք էր ընդունվում՝ «Երջանկությունը = սեր + աշխատանք» բանաձևը…[/infobox]
Mediamag-ը սիրով ներկայացնում է Ստենդալի վառ և խորաթափանց ցիտատները, որոնք սովորեցնում են գնահատել կյանքն ու սերը.
1. Ես անընդհատ սարսափում եմ այն մտքից, որ ցանկանալով արտահայտել ճշմարտությունը՝ ես գրի եմ առնում միայն հոգոցները…
2. … սեփական շահի նպատակը՝ նկարչի մոտ սպանում է արվեստի գործը:
3. Յուրաքանչյուր պատերազմ օտարերկրացի նվաճողների դեմ՝ օրինական գործ է և յուրաքանչյուր ազգի պարտականությունը:
4. Ոչինչ չի օգնում զրպարտությանն այնպես, ինչպես փախուստը նրանից:
5. Երբ մենք վստահ ենք որևէ կնոջ սիրո մեջ՝ մեզ հետաքրքրում է նրա գեղեցկության աստիճանը: Երբ մենք կասկածում ենք կնոջ սիրուն՝ ժամանակ չենք ունենում մտածել նրա գեղեցկության մասին:
6. Բոլոր հանճարները, որոնք կին են ծնվել՝ կորած են հասարակության երջանկության համար:
7. Որքան ուժեղ է մարդու բնավորությունը՝ այնքան նա ավելի քիչ է հակված սիրո մեջ անհաստատունության:
8. Գրողը չպետք է մտածի քննադատության մասին այնպես, ինչպես զինվորը հոսպիտալի մասին:
9. Միայն խելքը երկար ժամանակ կարող է սնուցել մեկ ուրիշ խելքի: Միայնակության մեջ ստեղծագործել հնարավոր չէ:
10. Սերը միակ կիրքն է, որը վճարվում է նույն դրամով ինչ ինքն է հատում:
11. Իդեալը՝ դա հզորագույն միջոց է, որը կրկնապատկում է տաղանդի ուժը և սպանում միջակությունը:
12. Մեր կյանքի մեծ մասը սպառվում է սխալների և հիմար արարքների վրա: Զգալի մասը ծախսվում է պարապուրդի մեջ, և գրեթե միշտ, ամբողջ կյանքը կայանում է նրանում, որ ամեն ինչը մենք անում ենք ոչ այնպես՝ ինչպես պետք էր:
13. Սերը՝ հիանալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն, որպեսզի մոտենալ և քաղել այն անդունդի եզրից:
14. Ամեն մարդ իր համար է էգոիզմի մեծ անապատում, որին կոչում են կյանք:
15. Կինը իրեն գեղեցիկ է համարում, երբ հագնված է գեղեցիկ:
16. Առանձնության մեջ կարելի է ձեռք բերել ամեն ինչ, բացի բնավորությունից:
17. Սերը ներում է ամեն ինչ, բացառությամբ ինքնակամ բացակայության:
18. Հայացքները՝ ֆլիրտի ծանր հրետանին են: Հայացքով կարելի է արտահայտել ամեն ինչ, ընդ որում կարելի է նաև ամեն ինչ բացառել: Չէ՞ որ հայացքը չես կարող բռնացնել խոսքի վրա:
19. Սերը ունի միայն մեկ օրենք՝ պետք է սիրելիին դարձնել երջանիկ:
20. Մենք չենք գտնում սփոփանք դարդերից, մենք ընդամենը գտնում ենք ցրվելու միջոց:
21. Կնոջ համար լինել ամբողջովին անկեղծ, նույնն է՝ ինչ մարդկանց մեջ դուրս գալ առանց հագուստի:
22. Մտքի ճկունությունը կարող է փոխարինել գեղեցկությանը:
23. Մեծագույն մարդը նման է արծվի՝ որքան բարձր է նա թռչում, այնքան ավելի քիչ է աչքի ընկնում: Իր մեծության համար նա դատապարտված է հոգեկան միայնության:
24. Բոլոր կրոնները հիմնված են շատերի վախերի և մի քանիսի ճարպկության վրա:
25. Արցունքները՝ ժպիտի ամենաբարձր աստիճանն են: