fbpx

10 պատճառ, որոնց հետևանքով մոտակա ժամանակներում ինտերնետը կարող է ինքնաոչնչացվել

[em]Նյութի հովանավորն է Yerevan Events բջջային հավելվածըYerevan Events (Երևանյան միջոցառումներ) բջջային հավելվածը նոր ուղեցույց է Երևանյան մշակութային, ժամանցային և կրթական իրադարձություններով: Բեռնեք անվճար և տեղեկացեք Երևանյան լավագույն մշակութային, ժամանցային և այլ միջոցառումներին Ձեր սմարթֆոնից: Yerevan Events բջջային հավելվածը կարող եք բեռնել՝ Apple Store-ից և Google Play-ից:[/em]

Ինտերնետի լայն հասանելիությունը կտրուկ փոխել է մարդկանց կյանքը: Ի շնորհիվ համաշխարհային սարդոստայնի՝ հասանելի է դարձել գրեթե յուրաքանչյուր ինֆորմացիա, նամակներն հասնում են վայրկյանների ընթացքում, իսկ աշխարհի տարբեր ծայրերում վիդեոկապով մարդկանց հետ շփումը արդեն ոչ-ոքի չի զարմացնում: Բայց գիտնականները զգուշացնում են՝ ամեն ինչ այդքան էլ անվտանգ չէ:

1. Մարդկանց փող են վճարում հիմարության համար

internnet-end-02

Թափառելով ինտերնետում՝ հաճախ կարելի է հայտնաբերել կայքեր կամ տեսանյութեր, որոնք տարակուսանք և հարց են առաջացնում. «ո՞նց կարող էին սա տեղադրել և ո՞ւմ սա կհետաքրքրի»: Դա ունի շատ պարզ մի բացատրություն՝ այսօր ինտերնետում մարդկանց վճարում են միայն նրա համար, որպեսզի նրանք իրենց հիմար ձևացնեն: Youtube-ում վխտում են այն տեսանյութերը, որոնցում մարդիկ մարդիկ բոլորովին անիմաստ գործողություններ են անում: Հոգեբանները կարծում են, որ մարդիկ շատ հաճախ փորձում են լիցքաթափվել և ցրվել՝ կարդալով նյութեր, որոնք կոտրում են նրանց ավանդական պատկերացումների շրջանակը: Դա բերում է բացահայտ հիմար նյութերի քլիքերի աճին:

2. Բոտ ծրագրերն այժմ ավելի շատ են, քան մարդիկ

internnet-end-03

Ժամանակակից ինտերնետում հազվադեպ կարելի է հանդիպել կենդանու մարդու: 2014թ., առաջին անգամ պատմության մեջ, բոտերի քանակը ինտերնետում գերազանցեց մարդկանց քանակին: Amazon-ի ամպային սեռվերներում բոտերի քանակը թրաֆիկում սարսափեցնում է՝ 78%: Իրականում դա այդքան էլ վատ չէ: Որոնողական բոտերը օգնում են Google-ին ակնթարթորեն գտնել անհրաժեշտ ինֆորմացիան՝ միլիոնավոր սփամերի մեջ: Ցավոք, նույն կերպ աճել է նաև վնասակար բոտերի քանակը: Նախկինում, այդպիսի մռայլ տեսարան կարելի էր հանդիպել միայն գիտաֆանտաստիկ ֆիլմերում, բայց այսօր բոտերի 23%-ը ցանկանում են գողանալ կրեդիտ քարտերի տվյալները և կոտրել էլեկտրոնային փոստը:

3. Խռովությունը դառնում է ընդունված՝ յուրաքանչյուր իրավիճակում

Համաձայնվեք, որ գրեթե յուրաքանչյուր մարդ, ամեն օր, ինտերնետում գտնում է մի բան, որը նրան զայրացնում է: Նախկինում հասարակական պախարակման էին ենթարկվում միայն ռասիզմը և բռնության տեսարանները: Այժմ խռովության և թրոլինգի ալիքներ բարձրանում է բառացիորեն ամեն ինչից: Երբ իռլանդական բառերից մեկում վերջանում է գարեջուրը՝ դա ոչ պակաս խռովություն է առաջացնում, քան մարդու իրավունքների խախտումը որևէ երկրում:

4. Իշխանությունները ոչնչացնում են ինտերնետի անվտանգությունն ու անոնիմությունը

internnet-end-04

Վերջերս ամբողջ աշխարհում աղմուկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ը բեքդոռեր է (ծրագիր թաքնված հեռահար կառավարման համար) տեղադրում աշխարհի բոլոր համակարգիչների վրա, որոնք միացած են ինտերնետին: Դա նշանակում է, որ ոչ մի հաղորդագրություն և ոչ մի գործողություն կատարված ինտերնետում չի վրիպի իշխանությունների աչքից: Բեքդոռերի տեղադրումը ամբողջությամբ վտանգի տակ է դնում ինտերնետի անվտանգությունը: Բեքդոռերի անցքով կարող են օգտվել տեռորիստներ, հաքերներ և գողեր, ովքեր հասանելիություն կստանան ծածկագրված տեղեկատվությանը: Այլ խոսքով, եթե համակարգչում տեղադրված է բեքդոռ, ապա բոլոր գաղտնաբառերը, վճարման տվյալները և կրեդիտ քարտերի տվյալները կարող են հասանելի դառնալ խարդախներին:

5. Կորպորացիաները ստեղծում են աբսուրդային մոնոպոլիաներ

internnet-end-05

Ինտերնետի ստեղծման պահից, նրանում ստեղծվում են մոնոպոլիաներ: Google ընկերությունը տվյալ պահին այնքան մեծ է, որ կառավարում է Եվրոպայի որոնողական շուկայի 90%-ը: Եթե Facebook-ը երկիր լիներ, ապա այն կլիներ աշխարհի ամենաբնակեցված երկիրը: Նմանատիպ մոնոպոլիաները դարձել են ինտերնետի գոյության վտանգ: Օրենք է ստորագրվել, որն երաշխավորում է, որ թրաֆիկը կլինի բոլորի համար նույնը (կոպիտ ասած, որպեսզի ինտերնետը չդառնա վճարովի ճանապարհ՝ հարուստների համար մեկ արագընթաց գծով, իսկ աղքատների համար՝ ամբողջովին ծանրաբեռնված գրունտային ճանապարհ):

Լայնաշերտ հեռարձակման հսկաներ Comcast-ը և AT & T-ը ամբողջ ուժով փորձում են չեղարկել այդ օրենքը:

6. Ddos հարձակումները սկսել են պարբերական բնույթ կրել

Ddos հարձակումները (Կայքերի վրա հաքերային հարձակումներ, որոնք կատարվում են սեռվերները ծանրաբեռնելու նպատակով, որպեսզի օգտատերերը մուտք չունենան տվյալ ծառայությանը), կայքերը շարքից հանելու բավական հեշտ և արագ միջոց է: Նախկինում դրանք բավական հազվադեպ էին, սակայն 2015-ից դրանցից օգտվում են գրեթե բոլորը: Ddos հարձակումների քանակը 2013-ի վերջից մեծացել է գրեթե 90%-ով, իսկ 2014-ի կեսերից՝ գրեթե 57%-ով: Ամեն ժամ կատարվում է մոտ 28 այդպիսի հարձակում և քանակությունը անընդհատ աճում է: Հասել է նրան, որ ընկերությունները և իշանությունները Ddos հարձակումներ են իրականացնում իրենց հակառակորդների վրա:

7. Գլոբալ աստրոթուրֆինգ

Աստրոթուրֆինգ՝ հասարակական կարծիքի արհեստական կառավարում: Կորպորացիաները և իշխանությունները, հատուկ ծրագրերի օգնությամբ կամ վարձած մարդկանց օգնությամբ դուրս են մղում իրական մարդկանց կարծիքները ֆորումներից և ստեղծում են կեղծ ընկերություններ ինտերնետում: Դա կիրառվել է հզոր պետությունների կողմից երկար տարիներ, բայց այժմ դա դարձել է մեյնսթրիմ: Աստրոթրուֆինգի բումը կործանում է քննարկումները ինտերնետում: Իրական մարդկանց մեկնաբանությունները վերագրվում են, իսկ հազարավոր հաղորդագրությունների օգնությամբ ստեղծվում է կեղծ հասարակական կարծիք:

8. «Անվճար» հավելվածները կոտրում են համակարգիչները

internnet-end-08

Անվճար հավելվածներ՝ սրանք չափազանց լավն են, որպեսզի իրականություն լինեն: Իրականում դրանք գողանում են օգտատերերի տվյալները, իսկ հետո վաճառում մեծ ընկերություններին: Դրանից հետո ընկերությունների համակարգիչների վրա բեռնվում են ծրագրեր՝ հաղթահարելով հակավիրուսային ծրագրերը: Անվճար հավելվածների օգնությամբ, ինչպիսին ասենք Instagram-ն է, ցանց է ներմուծվում օգտատերի մասին այնքան ինֆորմացիա, որ յուրաքանչյուր ցանկացող, հեշտությամբ կարող է որոշել այդ օգտատիրոջ գտնվելու վայրը:

9. Չվճարված կոնտենտը խցանում է ինտերնետը սփամերով

internnet-end-09

Երբ օգտատերը ցանկանում է գտնել որոշակի տեղեկատվություն ինտերնետում, նա որպես օրենք հանդիպում է հազարավոր նույնանման, իրարից պատճենված հոդվածների: Որտեղի՞ց առաջացավ նմանատիպ պրոբլեմը: Շատ պարզ՝ բլոգերների պատճառով: Ներկա պահին հետաքրքիր հոդվածներ պատճենվում են տասնյակ հազարավոր հեղինակների կողմից: Արդյունքում, հետաքրքիր նորության հայտնվելուն պես, ինտերնետը հեղեղվում  է իրարից քիչ տարբերությամբ այդ հոդվածով:

10. Դեռ շատ ուշ չէ ամեն ինչ փոխելու համար

internnet-end-10

Իհարկե, որոշ բաներ, ինչպիսիք են աստրոթրուֆինգը և Ddos հարձակումները` պրոբլեմներ են, որոնք դեռևս որոշման կարիք ունեն: Սակայն համաշխարհային սարդոստայինը անընդհատ ապացուցում է, որ այն կարող է մարտահրավեր նետել ամենավատագույն սպասումներին և իրավիճակը փոխել դեպի լավը: Իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չէ: 2015թ. ցանցային չեզոքությունը ստորագրվել է օրենսդրական մակարդակով: Մարդիկ պետք է հասկանան, որ պետք չէ տեղադրել բոլոր հավելվածները հերթականությամբ: Նաև կարելի է բողոքել բեքդոռերի ամենաթողության դեմ: Ամեն դեպքում առանց ինտերնետի ավելի վատ կլինի…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 պատճառ, որոնց հետևանքով մոտակա ժամանակներում ինտերնետը կարող է ինքնաոչնչացվել
Ինչպես է փոխվել կանացի կազմվածքի իդեալները Հին Եգիպտոսից մինչ մեր օրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)