Դուք երևի YouTube-ի ակտիվ օգտատեր եք և հարմարության համար օգտվում եք այդ կայքի որոշ ֆունկցիաներից։ Սակայն կան գործիքներ, որոնց գոյության մասին ամենայն հավանականությամբ Դուք նույնիսկ գլխի չեք ընկնում։ YouTube-ի որոշ ֆունկցիաներ էականորեն կհեշտացնեն Ձեր առցանց կյանքը։
Ահա մի քանի օգտակար գործիքներ և ֆունկցիաներ, որոնք Դուք կարող եք Ձեր համար ընդգծել.
Տեսանյութից ստեղծեք GIF-եր
Ուղղակի YouTube-ի հղումից առաջ ավելացրեք «GIF», այ այսպես.
Դուք կտեղափոխվեք GIF YouTube, որտեղ կարելի է նշանակել GIF-ի երկարությունը և ավելացնել վերնագիր։
Սիրելի երգչի կամ խմբի էջը գտնելու համար
Փնտրման տողում հավաքեք այսպես #սիրելիերգչիանունը։
Ամբողջական ալբոմները՝ համակարգված փլեյլիստերով կարելի է գտնել «Albums» բաժնում։
Կարաոկե
Musixmatch-ը անվճար հավելված է Chrome դիտարկչի համար, որը վերադրում է երգի տեքստը երաժշտական տեսանյութի վրա։ Հավելվածում՝ 32 լեզուներով 7 միլիոնից ավելի երգի բառեր են պարունակվում։
Ի՞նչ երաժշտություն է այս կամ այն տեսանյութում
Օգտագործեք MooMa.sh կայքը, որը նման է «Shazam»-ին, բայց նախատեսված է միայն YouTube, Dailymotion և Vimeo-ի համար։ Տվյալ կայքը կարող է ինդենտիֆիկացնել յուրաքանչյուր երգ տրված տեսանյութից։
Ուղղակի պատճենեք տեսանյութի հղումը և տեղադրեք MooMa.sh-ում և կտեսնեք ինչպես է դա աշխատում։
Աղբյուրը՝ infoniac.ru