Պարզվում է՝ «ամեն ինչ քո ձեռքերում» արտահայտությունը լավ էլ բառացի է: Պրոբլեմները միշտ էլ կարելի է սկսել լուծել ձեռքերի օգնությամբ: Եվ ահա մանրամասն նկարագրությունը թե ինչպես դա անել.
Ձանձրալի՞ է, ներկիր թղթի էջը խայտաբղետ գույներով:
Հոգնե՞լ ես, նկարիր ծաղիկներ:
Ցավո՞ւմ է, քանդակիր:
Տխո՞ւր է, նկարիր ծիածան:
Վախենո՞ւմ ես, գործիր մակրամե կամ պատրաստիր կտորներից ապլիկացիա:
Վրդովվա՞ծ ես, պատռիր թուղթը մանր կտորների:
Անհանգստացա՞ծ ես, պատրաստիր օրիգամի:
Ուզում ես թուլանա՞լ, նկարիր նախշեր:
Պետք է բան հիշե՞լ, նկարիր լաբիրինթ:
Անբավարարվածությո՞ւն ես զգում, նկար պատճենիր:
Հուսալքվա՞ծ ես, նկարիր ճանապարհ:
Պետք է արագ վերականգնե՞լ ուժերը, նկարիր բնապատկերներ:
Ուզո՞ւմ ես հասկանալ սեփական զգացմունքներդ, նկարիր ինքնանկար:
Կարևոր է հիշե՞լ ինչ-որ վիճակ, նկարիր գունավոր կետեր:
Պետք է համակարգե՞լ մտքերը, նկարիր բջիջներ կամ քառակուսիներ:
Ուզո՞ւմ ես ինքդ քեզնից և ցանկություներիցդ գլուխ հանել, պատրաստիր կոլաժ:
Կարևո՞ր է կենտրոնանալ, նկարիր կետերով:
Ելք ես փնտրո՞ւմ ինչ-որ իրավիճակից, նկարիր ալիքներ կամ շրջանագծեր:
Զգո՞ւմ ես որ արգելափակվել ես, նկարիր սպիրալներ:
Ուզո՞ւմ ես կենտրոնանալ, նկարիր ճաղեր կամ թիրախներ: