Հոլանդացի գիտնականների կողմից կատարված գիտական հետազոտությունը լույս սփռեց համբույրի միկրոկենսաբանության վրա։ Կարծում ենք արժե իմանալ այս փաստերը՝ թեկուզ նրա համար, որպեսզի զարմացնես զուգընկերոջդ։
Փաստ 1. Մեկ համբույր՝ 80 միլիոն մանրէ
Համաձայն Microbiome ամսագրում հրապարակված հետազոտությունների արդյունքների, համբույրի 10 վայրկյանում մարդը զուգընկերոջ հետ փոխանակվում է 80 միլիոն մանրէներով։ Հետազոտության անցկացման համար գիտնականները ընտրել են 21 սիրահարված զույգերի և զուգընկերներից մեկին խնդրել խմել պրոբիոտիկներով (սպեցիֆիկ միկրոօրգանիզմներ, որոնք կիրառվում են թերապևտիկ նպատակներով) հագեցած լուծույթ։ Համբույրից 10 վայրկյան հետո, նրանք չափել են այդ մանրէների քանակը մյուս զուգընկերոջ բերանում՝ ինչպես պարզվեց դրանք այնտեղ 80 միլիոնի կարգի էին։
«Ֆրանսիական համբույրը՝ հրաշալի օրինակ է այն բանի, թե ինչպես է այդքան կարճ ժամանակահատվածում հսկայական թվով մանրէներ փոխանցվում այլ մարդու», – նշում է հետազոտության ղեկավարը՝ պրոֆեսոր Ռեմկո Կորտը։
Փաստ 2. Համբույրի ժամանակ թքի միկրոֆլորան «սինխրոնիզացվում է»
Մյուս ոչ պակաս կարևոր փաստը՝ բացահայտված գիտնականների կողմից, եթե կարելի է այդպես արտահայտվել, սիրահարների միկրոֆլորայի սինխրոնիզացիան է։ Համաձայն ստացված տվյալների, օրական ընդամենը տաս համբույրը ապահովում է թքի մանէաբանական բաղադրության գրեթե ամբողջական նույնություն։
«Սիրային համբույրը, որը ենթադրում է զուգընկերոջ լեզվի հետ ամբողջական կոնտակտ և թքի փոխանակում՝ դա Homo Sapiens-ի յուրահատկությունն է։ Այդպիսի համբույրները տարածված են մոլորակի 90% մշակույթներում», – նշում է Կորտը։
Հետազոտությունների անցկացման ժամանակ, գիտնականները խնդրել են սիրահարներին նշել, որքա՞ն երկար և հաճախակի են նրանք սովոր համբուրվել, և նրանց բերանի խոռոչից կատարել են քսուքային նմուշառում։ Պարզվել է, նրանց մոտ, ովքեր նշել են, որ սովոր են համբուրվել օրական ինն անգամից ավել՝ թքի միկրոֆլորան ամբողջովին նույնական են։ Սակայն դա վերաբերում է միայն թքի միկրոֆլորային։ Լեզվի մանրեները բավական կայուն են՝ անկախ համբույրների քանակից։
Փաստ 3. Պինդ համբույրները՝ հակամանրէաբանական թերապիայի բանալին են
Կատարված հետազոտությունների նպատակն էր, ուսումնասիրել համբույրի ազդեցությունը մարդու միկրոբիոմի՝ գրեթե 100 տրիլիոն միկրոօրգանիզմներից բաղկացած մարմնի էկոհամակարգի վրա։ «Այսպիսի հետազոտությունները ապագայում կօգնեն զարգացնել հակամանրէաբանական թերապիան», – պնդում է Ռեմկո Կորտը։
Ի դեպ հետազոտությունները կատարվել են Ամստերդամում գտնվող Մանրէների թանգարանի հետ համատեղ, որում ներկա պահին ցուցադրություն է անցկացվում և ցուցադրության շրջանակներում զույգերին առաջարկվում է համբուրվել և տեղում պարզել մեկմեկու փոխանցված մանրէների քանակը։