Մի անգամ, մի բիզնեսմեն ընկնում է մի կղզի և տեսնում արևի տակ հանգիստ պառկած և հյութ վայելող մի բնիկի։
– Ինչո՞ւ ես դու ուղղակի պառկած և ոչինչ չես անում, – դիմում է բնիկին բիզնեսմենը։
– Իսկ ի՞նչ պետք է անեի։
– Նայի՛ր, շուրջ բոլորդ էկզոտիկ մրգեր են։ Դու կարող էիր դրանք հավաքել և վաճառել մեծ գումարով։ Այստեղ գեղեցիկ ծով է և հրաշալի ավազ։ Դու կարող էիր այստեղ ճոխ հյուրանոցներ կառուցել և չափազանց մեծ գումարներ աշխատել։ Դու միլիարդավոր դոլարներ կաշխատեիր։
– Իսկ հետո՞, – հանգիստ հարցնում է բնիկը։
– Իսկ հետո դու կարող էիր հանգիստ պառկել լողափին, տաքանալ արևի տակ և հյութ ըմպեիր, – պատասխանում է բիզնեսմենը։
– Իսկ ես հիմա ի՞նչ եմ անում…