fbpx

15 մոտիվացնող մեջբերումներ մեծագույն սպորտսմեններից, որոնք կստիպեն Ձեզ հավատալ հաղթանակին

Մարդիկ, ովքեր մեծ սպորտում հասել են մեծագույն հաջողությունների, գիտեն ինչ բան է հաղթանակը և ինչ է հաղթանակը ինքդ քո հանդեպ:

mike-tyson

Երբ մարդը ընկնելուց հետո բարձրանում է՝ դա ֆիզիկա չէ, այլ բնավորություն:

Մայք Թայսոն

nowness-y-3-interviews-with-yohji-yamamoto-zinedine-zidane

Ես լաց էի լինում, որովհետև չունեի ֆուտբոլային կոշիկներ: Լաց էի լինում այնքան ժամանակ, մինչև հանդիպեցի մարդու, ով չուներ ոտքեր:

Զինեդին Զիդան

4281602-mte5ndg0mdu0odc2ntu0nzy3

«Հնարավոր չէ»՝ սա ընդամենը մեծ-մեծ խոսքեր են, որի հետևում թաքնված են փոքրիկ մարդիկ: Նրանց համար ավելի հեշտ է ապրել սովորական դարձած աշխարհում, քան ինչ-որ բան փոխելու համար իրենց մեջ ուժ գտնեն: Անհնարը դա փաստ չէ: Անհնարը դատավճիռ է: Դա մարտահրավեր է: Անհնարը դա քեզ արտահայտելու հնարավորություն է: Անհնարը դա ընդմիշտ չէ: Անհնարը հնարավոր է:

Մուհամեդ Ալի

108526982_252058

Եթե մարդը իր ամբողջ սրտով ձգտում է որևէ բանի, նա անպայման կհասնի դրան, եթե նույնիսկ դա անհնար է թվում: Նույնիսկ եթե բոլոր շրջապատող մարդիկ միաձայն ու բարձրաձայն հայտարարում են, որ դա հնարավոր չէ:

Չակ Նորիս

February 24, 1997: Michael Jordan of the Chicago Bulls. ***** NORTH & SOUTH AMERICA SALES ONLY ----- NORTH & SOUTH AMERICA SALES ONLY *****

Եթե կա մի բան, որը ինձ առաջ է բրդում, դա իմ թուլությունն է, որին ես ատում եմ և վեր եմ ածում ուժի:

Մայքլ Ջորդան

maxresdefault

Ես բացահայտել եմ ինձ համար հաջողության գաղտնիքը՝ ձևակերպված 3 մասերից. վստահություն ինքդ քո հանդեպ, ազնիվ, ինտենսիվ աշխատանք: Շատ մարդիկ գիտեն այդ սկզբունքները, սակայն ոչ բոլորն են կարողանում այն կիրառել գործնականում:

Առնոլդ Շվարցնեգեր

620_400_1367574278Vladimir_Klicko_1

Ամենահիասքանչ զգացումը՝ դա երբ հստակ գիտես, թե ինչ պետք է անի հիմա հակառակորդդ, և հետզհետե տանում ես նրան սխալի: Եթե ճիշտ մշակես կոմբինացիադ, ապա կհաղթես: Մաքուր շախմատ:

Վլադիմիր Կլիչկո

intervju-kurir-vitalij-klicko-1331808925-136564

Մանկուց երազում էի դառնալ ֆուտբոլիստ: Բայց ինչպես սիրում են կատակել ընկերներս՝ ինձնից խլեցին գնդակը ոչ սպոտային ձևով: Եվ այդպես ես դարձա բռնցքամարտիկ:

Վիտալի Կլիչկո

Michael-Jordan-main_tcm25-15662

Ես օր օրի պարտության եմ մատնվում: Եվ հենց այդ պատճառով է, որ չեմպիոն եմ:

Մայքլ Ջորդան

jean-claude-van-damme-663829l

Իմ մեջ ոչ մի արտասովոր բան չկա: Ձեզ հետ խոսում է մի մարդ, ով ծնվել է հասարակ մի երկրում, հասարակ մարդկանց մեջ: Իմ մեջ չկա ոչ խորամտություն, ոչ խելացիություն և ոչ էլ հիմարություն: Ուղղակի տղա եմ, ով ունի շներ և տուն, ով սիրում է մարզվել և ով ուրախ է, որ ողջ է:

Ժան Կլոդ Վանդամ

jNvOOwP90SeYUm8kBNDS

Սպորտում նա, ով ուզում է հասնել հաղթանակների, պարտավոր է փորձել թռնել իր գլխից վեր:

Լև Յաշին

Cristiano-Ronaldo-2014-Hairstyles-Wallpaper-HD

Եթե ես մեկ անգամ ընկել եմ՝ դա չի նշանակում, որ ես հանձնվել եմ: Դա նշանակում է, որ ես սխալ եմ թույլ տվել, որը ես հաշվի կառնեմ և հետագայում այլևս չեմ կրկնի:

Քրիշտիանո Ռոնալդու

Bruce-Lee

Հարվածել տախտակներին և աղյուսներին՝ դա հիմարություն է մանկամիտների համար: Տախտակը երբեք Ձեզ պատասխան չի տա:

Բրյուս Լի

klose

Աստված մեզ թևեր չտվեց, բայց փոխարենը տվեց գնդակ: Նա գիտեր, որ մեզ այն ավելի շատ դուր կգա:

Միրոսլավ Կլոզե

beckham-729-20131022124718521402-620x349

Դպրոցում դասատուները հարցնում էին ինձ. «Դեյվիդ, որ մեծանաս, ո՞վ ես ուզում դառնալ»: Ես միշտ պատասխանում էի. «ֆուտբոլիստ»: Նրանք ընդիմանում էին. «ոչ, մենք նկատի ունենք ինչո՞վ ես ուզում զբաղվել իրականում, ի՞նչ աշխատանք կունենաս»: Բայց ես այլ բանի մասին չէի էլ մտածում, բացի ֆուտբոլից:

Դեյվիդ Բեքհեմ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
15 մոտիվացնող մեջբերումներ մեծագույն սպորտսմեններից, որոնք կստիպեն Ձեզ հավատալ հաղթանակին
Աբրահամ Լինքոլնի խորիմաստ մտքերը