fbpx

25 ցիտատ աշխատանքի և կյանքի ոճի մասին Սթիվ Ջոբսից

Առաջարկում ենք ծանոթանալ Սթիվ Ջոբսի 25 ոգեշնչող մեջբերումների հետ, որոնք կարող են օգնել յուրաքանչյուրին, աշխատանքում և կյանքում.

1. Ես համոզված եմ, որ այն բանի կեսը, ինչը տարբերում է հաջողակ ձեռներեցներին անհաջողակներից ՝ դա համառությունն է։

2. Մենք հնարավորություն չունենք շատ բաներ ստեղծելու, որոնցից յուրաքանչյուրին կարելի է բնորոշել՝ հիանալի։ Որովհետև սա մեր կյանքն է։ Կյանքը կարճ է, իսկ դուք մահանում եք։ Ի՞նչ է չգիտեիք։

3. Երբ դու երիտասարդ ես, դիտում ես հեռուստացույց ու մտածում, որ հեռուստաընկերությունները պայմանավորվել են բթացնել մարդկանց։ Բայց, երբ մի փոքր մեծանում ես, հասկանում ես, որ դա այդպես չէ։ Մարդիկ իրենք են դա ցանկանում։ Եվ դա ավելի մտահոգիչ է։ Դավադրությունը դա սարսափելի չէ։ Դու կարող ես գնդակահարել տականքին, հեղափոխություն անել։ Բայց ոչ մի դավադրություն էլ չկա։ Հեռուստատեսությունը ուղղակի բավարարում է պահանջարկը։ Դա է ճշմարտությունը։

4. Դուք չեք կարող ուղղակիորեն հաճախորդին հարցնել թե ինչ են նրանք ուզում։ Մինչև դուք դա անեք, հաճախորդը այլ բան կցանկանա։

5. Ես կտայի բոլոր իմ տեխնոլոգիաները Սոկրատի հետ հանդիպման փոխարեն։

6. Միայն մի միջոց կա մեծ աշխատանք կատարելու համար՝ սիրել այն։ Եթե դուք դեռևս դրան չեք եկել, սպասեք։ Մի անգամից մի նետվեք աշխատանքի։ Ինչպես և բոլոր պարագաներում, աշխատանքի առումով էլ ձեզ կարող է հուշել ձեր իսկ սիրտը։

7. Ես միակ մարդն եմ, ով հրաշալի գիտի, թե ինչ բան է մեկ տարում կորցնել քառորդ միլիարդ։ Դա շատ հրաշալի կեպով ձևավորում է անձին։

8. Սա արտահայտություն է բուդիզմից՝ սկսնակի կարծիք։ Շատ լավ է ունենալ սկսնակի կարծիք։

9. Դուք գիտեք, որ մենք ուտում ենք սնունդ, որ աճեցնում են ուրիշները։ Մենք կրում ենք հագուստ, որ կարել են ուրիշները։ Մենք խոսում ենք լեզուներով, որոնք հնարել են ուրիշները։ Մենք կիրառում ենք մաթեմատիկան, սակայն այն նույնպես զարգացրել են ուրիշները… Ինձ թվում է, մենք բոլորս, անընդհատ դա ենք ասում։ Սա շատ լավ առիթ է ստեղծել մի այնպիսի բան, որը կարող է օգտակար լինել մարդկության համար։

10. Ժամանակին Պաբլո Պիկասոն ասել է. «Լավ նկարիչները պատճենում են, իսկ մեծագույն նկարիչները գողանում»։ Մենք երբեք չենք ամաչել գողանալ ուրիշների հանճարեղ մտքերը։

11. Իմ աշխատանքը՝ մարդկանց կյանքը հեշտացնելը չէ։ Իմ աշխատանքը՝ մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելն է։

12. Ես ընկերությունը կանվանեմ «Խնձոր», եթե դուք ժամը 5-ին ավելի լավ տարբերակ չառաջարկեք։

13. Ձեր ժամանակը սահմանափակ է։ Մի ծախսեք այն, ապրելով ուրիշի կյանքով։ Մի ընկեք այլ մարդկանց մտքերի հավատամքի թակարդը։ Մի թույլատրեք, որպեսզի ուրիշների հայացքները խլացնեն սեփական ներքին ձայնը։ Եվ պետք է տղամարդկություն ունենալ, որպեսզի հետևել սեփական սրտին և ինտուիցիային։ Նրանք այսպես թե այնպես արդեն գիտեն, թե ինչ եք դուք ուզում։ Մնացած ամեն ինչ երկրորդական է։

14. Անիմաստ է վարձել խելացի մարդկանց և հետո հուշել թե ինչ նրանք պետք է անեն։ Մենք վարձում ենք մարդկանց, որպեսզի նրանք մեզ ասեն, թե ինչ անել։

15. Մենք էկրանի վրայի պատկերակները այնքան լավիկն ենք դարձրել, որ ձեր մոտ ցանկություն կառաջանա այն լիզել։

16. Լինել ամենահարուստ մարդը գերեզմանում՝ ինձ համար նշանակություն չունի։ Պառկել քնելու այն մտքով, որ դու ստեղծել ես որևէ հրաշալի բան՝ այ դա նշանակություն ունի ինձ համար։

17. Մնացեք սոված։ Մնացեք խելագար։

18. Երբեմն կյանքը աղյուսով խփում է ձեր գլխին։ Չկորցնեք հավատը։ Ես համոզված եմ, որ միակ բանը, որը ինձ օգնեց շարունակել աշխատանքս՝ դա այն էր, որ ես սիրում էի իմ գործը։ Դուք պետք է գտնեք այն ինչ սիրում եք։ Եվ դա ճիշտ է և՛ աշխատանքի համար, և՛ հարաբերություններում։ Ձեր աշխատանքը կլցնի ձեր կյանքի մեծ մասը, և դա միակ միջոցն է լինել ամեն ինչից գոհ՝ անել այն, ինչ ըստ ձեզ համարվում է մեծագույն գործ։ Եվ միակ տարբերակը մեծագույն գործեր անելու՝ դա անել այն, ինչ սիրում ես։

19. Երբ ես 17 տարեկան էի, ես կարդացի մոտավորապես այսպիսի մի մեջբերում. «Եթե դուք ապրում եք ամեն օրն այնպես, կարծես դա ձեր վերջին օրն է՝ օրերից մեկ օր դուք ճշմարիտ դուրս կգաք»։ Ցիտատը ինձ վրա մեծագույն տպավորություն թողեց մինչ այսօր, արդեն 33 տարի։ Ես ամեն օր նայում եմ հայելուն և ինքս ինձ հարց տալիս. «Եթե այսօր իմ կյանքի վերջին օրը լիներ, կցանկանայի՞ արդյոք անել այն, ինչ պատրաստվում եմ անել այսօր»։ Եվ հենց մի քանի օր անընդհատ պատասխանը «Ոչ» է, ես հասկանում եմ, որ պետք է որևէ բան փոխել։

20. Ամենալավ մարդիկ նրանք են, որոնց շնորհիվ դու ամենահաճախն ես ժպտում։

21. Եթե դուք դեռևս չեք գտել ձեր գործը՝ փնտրե՛ք։ Կանգ չառնե՛ք։ Ինչպես բոլոր սրտային գործերում, այս դեպքում նույնպես, դուք անմիջապես կիմանաք, երբ գտնեք այն։ Եվ ինչպես բոլոր լավ հարաբերությունները՝ դրանք տարիների ընթացքում դառնում են ավելի ու ավելի լավը։ Այդ պատճառով, փնտրեք, քանի դեռ չեք գտել։ Կանգ չառնեք։

22. Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով։

23. Իհարկե կան մարդիկ, որոնց համար փողը ամեն ինչից վեր է։ Սովորաբար դա այն մարդիկ են, ովքեր երբեք չեն հարստանա։ Միայն նա է հասնում հարստության, ով տաղանդավոր է, հաջողակ և անընդհատ չի մտածում փողի մասին։

24. Մենք ոչ մի դեպքում չենք կարող գոյատևել, եթե մի փոքր չխելագարվենք։

25. Սխալներ չգործել, նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
25 ցիտատ աշխատանքի և կյանքի ոճի մասին Սթիվ Ջոբսից
Ոսկե և լուսնային մեդուզաների լիճը