Ջորջ Կարլինը ամերիկյան stand up ոճի կոմիկ է, դերասան և գրող։ MediaMag-ը Ձեզ է ներկայացնում նրա ցիտատները.
[quote align=’none’]Վերջերս ես հասկացա, թե ինչի համար է պետք էլեկտրոնային փոստը. որպեսզի շփվես նրանց հետ, ում հետ չես ուզում խոսել։[/quote]
[quote align=’none’]Ապագայում մարդիկ կկառուցեն ժամանակի մեքենա, սակայն ոչ ոք ժամանակ չի ունենա դրանից օգտվելու։[/quote]
[quote align=’none’]Ըստ իս պետք է ստեղծել մի թեժ գիծ, որտեղ երբեք չեն վերցնում լսափողը՝ հատուկ նրանց համար, ովքեր չեն հետևում խորհուրդներին։[/quote]
[quote align=’none’]Եթե դուք ուզում եք իմանալ, ինչպես օգնել ձեր երեխաներին, ուրեմն ուղղակի հանգիստ թողեք նրանց։[/quote]
[quote align=’none’]Բավական չէ իմանալ թե ինչ նոտաներ նվագել՝ դուք պետք է հասկանաք, թե ինչո՞ւ պետք է հենց դրանք նվագել։[/quote]
[quote align=’none’]Ապրիր այնպես, կարծես այսօր վերջին օրդ է։ Եվ մի օր հաստատ կգա այդ օրը, սակայն դու արդեն զինված ու պատրաստ կլինես։[/quote]
[quote align=’none’]Ի՞նչն է ամենահրաշալին ծովափին գտնվող տան մեջ։ Դուք շրջապատված եք ապուշներով, սակայն երեք կողմից։[/quote]
[quote align=’none’]Ինձ դուր է գալիս, երբ ծաղիկը, կամ խոտը աճում է բետոնի մեջ առաջացած նեղ ճաքի միջից։ Գրողը տանի, ախր դա հերոսական է։[/quote]
[quote align=’none’]Ես ահա մտածում էի, ինչո՞ւ են մարդիկ ծերանալու հետ զուգահեռ ավելի շատ սկսում Աստվածաշունչ կարդալ։ Եվ հանկարծ հասկացա՝ չէ՞ որ նրանք պատրաստվում են վերջին քննությանը։[/quote]
[quote align=’none’]Երկիր մոլորակի ամեն երրորդ բնակիչ տառապում է այս կամ այն հոգեկան հիվանդությամբ։ Մտածեք ձեր լավագույն երկու ընկերոջ մասին։ Եթե նրանց մոտ ամեն ինչ կարգին է, ապա դա դուք եք։[/quote]
[quote align=’none’]Ի՞նչն է լավ էգոիստների մեջ։ Նրանք չեն քննարկում այլ մարդկանց։[/quote]
[quote align=’none’]Չես հասցնում գտնել կյանքի իմաստը, երբ հանկարծ այն փոխում են։[/quote]
[quote align=’none’]Եթե ինչ-որ մեկի մասին դուք լավ բան չեք կարող ասել, դա դեռ պատճառ չէ լռելու համար։[/quote]
[quote align=’none’]Քիչ չեն այն մարդիկ, ովքեր մտահոգված են ատոմային էլեկտրակայանների անվտանգությամբ, և ովքեր ավտոմեքենայում չեն կապում ամրագոտիները։[/quote]
[quote align=’none’]Ես խոսում եմ ինքս ինձ հետ, որովհետև ես միակ մարդն եմ, ում պատասխանները ինձ դուր են գալիս։[/quote]