Իր ամբողջ կյանքի ընթացքում, Մարկեսը պահպանում էր սերը և անմար լավատեսությունը դեպի կյանքը: Mediamag-ը հավաքել և Ձեզ է ներկայացնում Գաբրիել Գարսիա Մարկեսի հրաշալի 20 մեջբերումները, որոնցից շատերով կարելի է առաջնորդվել կյանքում: Եվ այսպես.
1. Տարիքը դա այն չէ, թե քանի տարեկան ես, այլ այն, թե ինչպես ես դու դա զգում:
2. Ես գլխարկ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև այն չհանեմ:
3. Ժպտա՛, հաճույք մի՛ պատճառիր դժբախտությանը:
4. Եթե դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն, ապա այն ոչ մի տեղ չի կորչի ձեզնից՝ ոչ մեկ շաբաթ անց, ոչ մեկ տարի անց և ոչ էլ տարիներ անց:
5. Ընտանեկան կյանքում ավելի հեշտ է խուսափել մեծ աղետներից, քան մանրուքներից:
6. Կյանքը դա անցած օրերը չեն, այլ այն օրերը, որոնք հիշվել են:
7. Եթե ինչ-որ բանում կին է խառնվել, ապա ես հաստատ գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Հստակ է, որ աշխարհը կառավարում են կանայք:
8. Ճաշի սեղանի մոտ կարելի է սիրել նույն կերպ, ինչպես անկողնում:
9. Հնարավոր չէ սիրել և հետո ոչինչ չզգալ: Կամ դու ստում էիր նախկինում, կամ հիմա:
10. Պետք է միշտ ականջալուր լինել երեխայի ձայնին, այն երեխայի, որ ժամանակին դու ես եղել և ով դեռևս գոյություն ունի քո ներսում, ինչ-որ տեղ: Եթե մենք ականջալուր լինենք մեր ներսի երեխային, ապա մեր աչքերը կրկին կսկսեն փայլել: Եթե մենք չկորցնենք կապը այդ երեխայի հետ, ապա չի կտրվի կապը նաև կյանքի հետ:
11. Պատասխանիր նրան «այո»: Նույնիսկ եթե սարսափից դողում ես, նույնիսկ եթե հետո փոշմանես: Որովհետև ամբողջ կյանքդ քեզ չես ների, եթե հիմա պատասխանես «ոչ»:
12. Հեշտ ձեռք բերված երջանկությունը չի կարող երկար տևել:
13. Այդքան ջանք մի գործադրիր՝ ամենալավը կատարվում է անսպասելի:
14. Կարողացիր գնահատել նրան, ով առանց քեզ չի կարող, և մի վազիր նրա հետևից, ով առանց քեզ էլ երջանիկ է:
15. Բարեհաջող ծերությունը՝ դա քո միայնության հետ պայմանավորվածություն ձեռք բերելու ունակությունն է:
16. Հնարավոր է, Աստված ուզում է, որպեսզի մինչ միակ մեր մարդուն հանդիպելը, մենք հանդիպենք ոչ այն մարդկանց: Որպեսզի, երբ դա կատարվի, մենք շնորհակալ լինենք:
17. Հասարակության կյանքի համար գլխավորը՝ դա վախը կառավարել կարողանալն է, ամուսինների կյանքի համար գլխավորը՝ դա ձանձրույթը վերահսկելն է:
18. Չկա այնպիսի դեղամիջոց, որը կարող է բուժել այն, ինչ բուժում է երջանկությունը:
19. Ապրելու միակ միջոցը՝ դա չթողնել հիշողություններին տանջել մեզ:
20. Չթողնես քեզ մահանալ, առանց զգալու հրաշքը՝ քնել սիրելիի հետ: