Ալբեր Կամյույին դեռևս կյանքի տարիներին են կոչել «Արևմուտքի խիղճ» և համաշխարհային ինտելեգենցիայի մեծագույն ներկայացուցիչ:
Նրա հայացքներն ու ստեղծագործությունները էապես տարբերվում էին դասական գրականությունից՝ նա առաջիններից էր գեղարվեստական գրականության մեջ, ով հայտարարեց այն մասին, որ աշխարհը խելամտորեն կառուցված չէ:
Ներկայացնում ենք այս հանճարեղ գրողի 20 հանճարեղ ցիտատները.
[quote align=’none’]1. Կյանքը բավական արագ է դառնում սովորություն: Ուզում ես գումար աշխատել, որպեսզի երջանիկ ապրես, իսկ արդյունքում ամբողջ ուժերդ, կյանքի ամբողջ գույները ծախսվում է դրանց հայթայթման վրա: Երջանկությունը մոռացված է, միջոցները ընդունված են որպես նպատակ:[/quote]
[quote align=’none’]2. Իրական մեծահոգությունը ապագայի նկատմամբ՝ դա ամեն ինչ նվիրելն է ներկային:[/quote]
[quote align=’none’]3. Կարևորագույն հարց, որը պետք է լուծել «գործնականում»՝ կարելի՞ է լինել երջանիկ և միայնակ: Նա, ով ոչինչ չի տալիս, նա ոչինչ չունի:[/quote]
[quote align=’none’]4. Շրջագայությունը ինչպես ամենամեծագույն և ամենալրջագույն գիտություն օգնում է գտնել ինքներս մեզ:[/quote]
[quote align=’none’]5. Այնտեղ, որտեղ ամենաշատ վտանգներն են՝ ամենաշատ հույսեր կան:[/quote]
[quote align=’none’]6. Վաղ թե ուշ, գալիս է ժամանակ, երբ պետք է ընտրություն կատարես ինքնախոհության և գործելու միջև: Դա է կոչվում՝ մարդ դառնալ:[/quote]
[quote align=’none’]7. Ոչ մի հանճարեղ ստեղծագործություն երբեք հիմնված չի եղել ատելության և արհամարանքի վրա:[/quote]
[quote align=’none’]8. Հուսալքության սովորությունը շատ ավելի վատ է, քան ինքը՝ հուսալքությունը:[/quote]
[quote align=’none’]9. Հանճարեղությունը կարող է պարզվել ընդամենը ակնթարթային հնարավորություն: Միայն աշխատանքն ու կամքը կարող են նրան կյանք տալ և վերածել այն փառքի:[/quote]
[quote align=’none’]10. Հնարավոր չէ անտարբեր լինել անարդարությանը: Անարդարության հետ կամ համագործակցում են, կամ պայքարում նրա դեմ:[/quote]
[quote align=’none’]11. Դպրոցը պատրաստում է մեզ աշխարհի կյանքին, որը գոյություն չունի:[/quote]
[quote align=’none’]12. Այս կյանքը իմաստազրկված է, և նա ով կարողանում է գտնել այն՝ ազատություն է ստանում:[/quote]
[quote align=’none’]13. Մի սպասեք ահեղ դատաստանի՝ այն կատարվում է ամեն օր:[/quote]
[quote align=’none’]14. Հենց ազատ ընտրությունն է ստեղծում անձին: Լինել՝ նշանակում է ընտրել ինքդ քեզ:[/quote]
[quote align=’none’]15. Ավելի լավ է լինել ազատ աղքատ, քան անազատ հարուստ: Իհարկե, մարդիկ ցանկանում են լինել և՛ ազատ, և՛ հարուստ՝ և հենց այդ պատճառով, շատ հաճախ, վեր են ածվում աղքատ ստրուկների:[/quote]
[quote align=’none’]16. Իմ դժբախտությունը կայանում է նրանում, որ ես ամեն ինչ հասկանում եմ:[/quote]
[quote align=’none’]17. Ազատ է միայն նա, ով կարող է իրեն թույլ տալ չստել:[/quote]
[quote align=’none’]18. Մի քայլիր իմ առջևով՝ ես կարող է չհասցնեմ: Մի քայլիր իմ ետևից՝ ես կարող է ոչ ճիշտ ուղղությամբ շեղվեմ: Ուղղակի քայլիր իմ կողքով և եղիր իմ ընկերը:[/quote]
[quote align=’none’]19. Ամենամեծ դժբախտությունը այն չէ, որ քեզ չեն սիրում, այլ այն է, որ դու չես սիրում:[/quote]
[quote align=’none’]20. Դուք երբեք երջանիկ չեք լինի, եթե շարունակեք փնտրել թե ինչում է կայանում երջանկությունը: Եվ դուք երբեք չեք ապրի, եթե շարունակեք փնտրել կյանքի իմաստը:[/quote]