fbpx

Կարդան միայն կանայք: 11 արտահայտություն, որ պետք չէ ասել տղամարդուն

Այն ինչ մենք ասում ենք կարող է բազում բարիքներ բերել, բայց նաև կարող է կործանել, քայքայել:

Ներկայացնում ենք Ձեզ 11 արտահայտություն, որոնք զուգընկերոջ հետ շփումներում ավելի շատ վնաս կբերեն, քան օգուտ:

№1 «Ես քեզ չեմ հարգում»

Տղամարդիկ ամեն ինչից առավել վստահության կարիք ունեն: Կնոջ խոսքն այն մասին, որ չի հարգում նրան, կարող է տղամարդու համար կործանարար լինել և վերքերը շատ երկար չեն բուժվի:

№2 «Ես ասում էի չէ՞»

Կինը ինչպես միշտ ճիշտ է, իսկ նա ինչպես միշտ սխալ: Տխուր դասավորություն, որից տղամարդը երազում է ազատվել դեռևս ապրելով մայրիկի հետ: Այ հենց այդ պատճառով են տղամարդկանց մեծ մասը խելագարվում իրենցով հիացած կանանց համար, իսկ դուք նրան հունից հանում եք:

№3 «Մոռացիր դրա մասին: Ես ինքս կանեմ»

Երբ կինը այսպիսի բան է ասում իր ամուսնուն՝ նա նսեմացնում է նրան և ստիպում զգալ սեփական անպետքությունը: Բառացիորեն այդ արտահայտությունը նշանակում է. «Ես չեմ հավատում, որ դու դա կանես ինձնից լավ»: Տղամարդուն հարկավոր է, որպեսզի կինը գնահատի իր կարծիքը և վստահի իր գործողություններին՝ թեկուզ և, եթե դրանք սխալ լինեն:

4248411_0ca077d7

№4 «Մենք պետք է խոսենք»

Եթե նրա կամքը լիներ, ապա նա կշրջվեր և չէր էլ լսի ինչ եք ուզում ասել: Մի ծամծմեք, ասեք միանգամից, անցնելով բուն թեմային:

№5 «Դու կարո՞ղ ես որևէ բան նորմալ անել»

Տղամարդը ցանկանում է, որպեսզի կինը հավատա իրեն և իր ունակություններին: Տղամարդը չէր ուզի լսել. «դու դա չես կարող, ավելի լավ է ես զանգահարեմ փականագործին» կամ «սպորտը դա քոնը չէ»: Այդպիսով դուք ձեր տղամարդուն ոչ մի հնարավորություն չեք տալիս:

№6 «Ֆուտբոլ նայելը հիմարների համար է»

Իսկ սերիալներ նայելը, աքսեսուարների ամսագրեր թերթելն ու յոգան էլ երևի խելացիների համար է չէ՞:

№7 «Դու ինձ չես հասկանում»

Նշանակում եմ դուք եք վատ բացատրում: Նա դուք չեք, նա կին չէ և ոչ էլ էքստրասենս, որպեսզի ինտուիտիվ ըմբռնի ձեր յուրաքանչյուր էմոցիոնալ դրսևորումը:

4248413_b3a4c429

№8 «Ինչո՞ւ դու չես կարող լինել ինչպես….»

Ասելով «Ինչո՞ւ դու չես կարող լինել ինչպես Գուրգենը»(օրինակ նրա ընկերը), դու բառացիորեն նրան են փոխանցում հետևյալ միտքը. «Դու չես կարող հաջողության հասնել: Դու անհաջողակ ես»:

№9 «Սա ընդամենը իմ նախկինն է»

«Ընդամենը» և «նախկին»՝ դա նրա համար հականիշներ: Եթե ենթադրենք, որ դուք թեթև եք վերաբերվում կյանքին և ձեր փոխհարաբերություններին տղամարդկանց հետ, նշանակում է նա ձեր համար նույնպես տասերորդ տեղում է:

№10 «Ոչինչ, ամեն ինչ կարգին է»

Սկզբից կախել քիթը, լռել և քայլել մռայլ, հարցերին իմիջայլոց պատասխանել. «ինձ հետ ամեն ինչ կարգին է» և «ամեն ինչ լավ է» և հետո լացել և մեղադրել նրան անզգացմունքայնության մեջ՝ դա այն վառ օրինակն է, թե ինչու է կանացի լոգիկան մտել «համաշխարհային գանձարան»:

№11 «Ինչի՞ մասին ես մտածում»

Թողեք տղամարդու համար անձնական տարածության մի կտոր՝ թեկուզ մտքերի համար: Եվ ընդհանրապես յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ունենալ անձնական տարածություն՝ թեկուզ փոքրիկ, բայց ունենա:

4248412_98d7523b

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կարդան միայն կանայք: 11 արտահայտություն, որ պետք չէ ասել տղամարդուն
Ժողովուրդներ, որոնք չգիտեն ինչ է համբույրը