fbpx

Հայտնի մարդկանց մոռացված գյուտերը

Իրական գյուտարարը չի կարող կանգ առնել: Նա անընդհատ փնտրտուքների մեջ է, փնտրում է ինչ կարելի է ուղղել, հորինել: Իհարկե նրանց մոտ ամեն ինչ ստացվում է, բայց ոչ բոլոր գյուտերն են կյանքի կոչվում, իսկ շատ հաճախ էլ ամենահրաշալի գյուտերը մոռացվում են:

Լողաթևեր: Բենջամին Ֆրանկլին

Forgotten-Inventions-1

Իր կարիերան գյուտարար Բենջամին Ֆրանկլինը սկսել է դեռևս 11 տարեկանից, նա մարդկանց համար լողաթևեր է հորինել: Նա սիրում էր լողալ և անընդհատ իր տեխնիկան զարգացնելու տարբերակներ էր որոնում: Որոշումը զույգ լողաթևերն էին, որոնք հագնում էին ձեռքերին:

Հսկայական արբալետ: Լեոնարդո Դա Վինչի

Forgotten-Inventions-2-650x404

Լեոնարդո Դա Վինչին հայտնի է իր հանճարեղ գյուտերով, չնայած նրան, որ իր գյուտերի մեծ մասը առաջ չէին գնում մտքերից և գծագրերից այն կողմ: Հատկապես լավ էին ստացվում նրա մոտ տարբեր տեսակի զենքերի գյուտերը, օրինակ այս հսկայական արբալետը: Գյուտարարը տառապում էր գիգանտամանիայով, այդ իսկ պատճառով, զենքի չափսերը տպավորիչ են՝ 25 մետր երկարություն:

Մետալադետեկտոր: Ալեքսանդր Գրեհեմ Բելլ

Forgotten-Inventions-3-650x404

Բացի բոլորին հայտնի հեռախոսից, Ալեքսանդր Բելլը ստեղծել է նաև առաջին մետալադետեկտորներից մեկը, որը պետք է փրկեր նախագահ Ջեյմս Հարֆիլդի կյանքը: Նախագահի վրա մահափորձ էր կատարվել, իսկ բժիշկները ոչ մի կերպ չէին կարողանում հայտնաբերել գնդակը մարմնի մեջ: Բելլն առաջարկում է օգտագործել իր սարքը, որն անմիջապես ձայն կհանի, եթե հայտնաբերի գնդակը: Այդպես էլ չհաջողվեց փրկել նախագահին մի պարզ պատճառով՝ ոչ ոք գլխի չէր ընկել, որ սարքը կարող է արձագանքել նաև մահճակալի զսպանակներին, այն մահճակալի, որի վրա պառկած էր նախագահը:

Ռադիոհեռակառավարվող սուզանավ: Նիկոլա Տեսլա

Forgotten-Inventions-4-650x404

Չնայած նրան, որ Նիկոլա Տեսլան ավելի շատ հետաքրքրված էր էլեկտրականությամբ, նա նաև ռադիոյի ոլորտում պիոներներից մեկն էր: 1898թ. նա ցուցադրեց իր նոր գյուտը՝ ռադիոհեռակառավարվող սուզանավը փոքրիկ պտուտակով և երկու ալեհավաքով: Ամբոխը հիացած և ապշած էր՝ մտածելով, որ Տեսլան սուզանավը կառավարում է տելեպատիայի օգնությամբ: Նույնիսկ Վաշինգտոնում նրան ծաղրում էին, երբ նա առաջարկեց ստեղծել ռադիոհեռակառավարվող ռազմական մեքենաներ:

Ֆոտոպատճենահանման սարք: Ջեյմս Վատտ

Forgotten-Inventions-5-650x404

Ջեյմս Վատտի անունը անքակտորեն կապված է առաջին շոգեշարժիչի գյուտի հետ, սակայն դա նրա միակ ձեռքբերումը չէ: 1780թ. նա հորինում է մի սարք, որը պատճենահանում էր փաստաթղթերը մաքուր թղթի վրա: Դա պարզ շարժական մի սարք էր և որոշակի հաջողությամբ այն այնուամենայնիվ կիրառվեց: Առաջին տարիներին վաճառվեց մոտ 600 սարք: Ի շնորհիվ դրա Վատտին հաջողվեց դուրս պրծնել աղքատությունից և գումար աշխատել:

Մահացության վիճակագրական աղյուսակ: Էդմոնդ Հելլի

Forgotten-Inventions-8-650x404

Էդմոն Հելլին ակնառու աստղագետ, ֆիզիկոս և մաթեմատիկոս էր և նաև դեմոգրաֆիկ ցուցանիշների ստեղծողներից մեկը: Նա ստեղծեց առաջին մահացության վիճակագրական աղյուսակը, որը հիմնված էր բնակչության թվի ակտուալ տվյալնների վրա:

Էլեկտրոնային ռոյալ: Ուոլտեր Ներնստ

Forgotten-Inventions-88-650x404

Ներնստը հիմնականում հայտնի է որպես քիմիկոս, ով Նոբելյան մրցանակ է ստացել 1920թ.: Սակայն 1930թ. «Bechstein» և «Siemens» ընկերությունների հետ համատեղ նա ստեղծում է առաջին էլեկտրոնային ռոյալը «Neo-Bechstein» անվանմամբ:

Խոսացող տիկնիկ: Թոմաս Էդիսոն

Forgotten-Inventions-10-650x418

Էդիոսոնը ոչ միայն տաղանդավոր գյուտարար էր, այլ նաև հրաշալի գործարար: Ի տարբերություն այն ժամանակվա տաղանդավոր մարդկանց, նա կարողանում էր ոչ միայն հրաշալի գյուտեր անել, այլ նաև դրանց շնորհիվ գումար աշխատել: Երբ ստեղծվեց ֆոնոգրաֆը, Էդիսոնը այն փորձում էր կիրառել ամենուրեք: Արդյունքը դարձավ խոսացող տիկնիկը:

Չնայած բոլոր ջանքերի, խոսացող տիկնիկը հաջողության չհասավ, այն վաճառվեց 1890թ. ընդամենը մի քանի շաբաթ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հայտնի մարդկանց մոռացված գյուտերը
Ի՞նչն է ձեր տղամարդուն վատ տղա դարձնում՝ համաձայն նրա կենդանակերպի նշանի