Լույսը դա զարմանալի մի բան է: Այն ուղիղ և փոխաբերական իմաստով լուսավորում է մեր կյանքը տարբեր առումներով:
Ահա մի քանի հետաքրքիր և զարմանալի փաստ լույսի մասին:
Արևային լույս
1. Արևը իրականում սպիտակ է, եթե դիտում ես տիեզերքից, քանի որ նրա լույսը չի ցրվում մեր մթնոլորտում: Վեներայից ընդհանրապես հնարավոր չէ տեսնել արևը, քանի որ այդ մոլորակի մթնոլորտը չափազանց խիտ է:

2. Մարդիկ կենսալյումինեսցենտային են (կենսալուսարձակող) ի շնորհիվ նյութափոխանակության, բայց մեր լուսարձակումը 1000 անգամ թույլ է, քան կարելի է տեսնել անզեն աչքով:

3. Արևային լույսը կարող է օվկիանոսի ջրում անցնել մինչև 80 մետր: Եթե խորանաս 2000 մետր ներքև, ապա այնտեղ կարելի է տեսնել կենսալյումինեսցենտային ծովային սատանա ձկանը, որն իր որսին գրավում է լուսավորող օրգանով:

4. Բույսերը կանաչ են, քանի որ դրանք անդրադարձնում են կանաչ լույսը, իսկ մնացած գույները կլանում ֆոտոսինթեզի համար: Եթե դուք տեղադրեք բույսը կանաչ լույսի տակ, ապա բույսն ամենայն հավանականությամբ կմահանա:

5. Հյուսիսային և հարավային փայլը առաջանում է, երբ արևային բռնկումներից առաջացած «քամին» փոխազդում է Երկրի մթնոլորտի մասնիկների հետ: Ըստ էսկիմոսների լեգենդի՝ հյուսիսափայլը դա մահացածների հոգիներն են, որոնք ֆուտբոլ են խաղում փոկի գլխով:

6. 1 վայրկյանում արևն արտադրում է այնքան էներգիա, որն բավարար է աշխարհը միլիոն տարի ապահովելու համար:

Հետաքրքիր փաստեր լույսի մասին
7. Աշխարհի ամենաերկարադիմացկուն լամպը 100 ամյա մի լամպ է Կալիֆորնիայի հրշեջների շենքում: Այն անդադար վառվում է սկսած 1901թ.

8. Լուսային փռշտալու ռեֆլեկս, որն վառ լույսի ժամանակ առաջ է բերում փռշտալու անկառավարելի նոպաներ, հանդիպում է 18-35 տոկոս մարդկանց մոտ, չնայած ոչ ոք դեռևս չի կարողացել բացատրել թե ինչու է այն տեղի ունենում:

9. Երկակի ծիածանի ժամանակ, լույսը անդրադառնում է երկու անգամ ամեն մի ջրի կաթիլում: Իսկ արտաքին ծիածանի գույները դասավորված են հակառակ կարգով:

10. Որոշ կենդանիներ տեսնում են գույներ, որոնք մենք ունակ չենք տեսնել: Մեղուները տեսնում են ուլտրամանուշակագույնը, իսկ բոժոժավոր օձերը՝ ինֆրակարմիրը:









