Ամեն երկիր ունի պետության գլուխ, լինի դա նախագահ, թագավոր, թագուհի, կայսեր կամ սուլթան: Եվ նրանք ունեն պաշտոնական նստավայրեր, որտեղ աշխատում են, իսկ երբեմն էլ բնակվում:
Առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի ամենատպավորիչ նախագահական նստավայրերին, որոնք տպավորում են ոչ միայն երկրի կյանքում իրենց նշանակությամբ, այլ նաև գեղեցկությամբ և ճարտարապետությամբ:
Նախագահական Նստավայր, Թայվան
Չնայած նստավայրը գտնվում է Թայվանի մայրաքաղաք Թայբեյում, սակայն այն պատկանում է Չինաստանի նախագահին: Կառուցել են այն 1919թ. ճապոնացի ճարտարապետ Նագանոյի նախագծով, դեռևս այն ժամանակ, երբ երկիրը ղեկավարվում էր Ճապոնիայի կողմից: Ճակատի երկարությունը, որը նայում է արևելք, կազմում է 130 մետր:
Կասա Ռոսադա, Արգենտինա
Կասա Ռոսադան Արգենտինայի նախագահի պաշտոնական նստավայրն է, անվանումը թարգմանվում է որպես «վարդագույն տուն»: Շենքի կառուցումը ավարտվել է 1898թ., սա երկրի տեսարժան վայրերից մեկն է և համարվում է ազգային ճարտարապետության հուշարձան:
Պրահայի ամրոց, Չեխիա
Պրահայի և ամբողջ Չեխիայի ամենակարևոր սիմվոլը: Սա երկրի նախագահի պաշտոնական նստավայրն ու գրասենյակն է: Բացի դրանից, այստեղ է պահվում Բոհեմյան թագավորության գանձերը:
Նախագահական պալատ, Լիտվա
Վիլնյուսում տեղակայված պալատը նախագահական պաշտոնական նստավայրն է: Կառուցումը սկսվել է 14-րդ դարում և տևել մինչև 1834թ.: Դրանից հետո այն բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել մինչև 1997թ. ստացել է պաշտոնական ստատուս:
Նախագահական պալատ, Գանա
Պաշտոնապես պալատը տեղակայված է երկրի մայրաքաղաք Ակկրեյում, դարձել է նախագահական նստավայր 2008թ.:
Ելիսեյան պալատ, Փարիզ
Ելիսեյան պալատը համարվում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական նստավայր 1848 թվականից ի վեր: Կառուցվել է այն դասական ֆրանսիական ոճով, 18-րդ դարի սկզբին: Համարվում է երկրի գլխավոր սիմվոլներից մեկը:
Կրեմլ, Ռուսաստան
Մոսկովյան Կրեմլ՝ պաշտոնական պարսպապատ կառույց, կառուցված մայրաքաղաքի ամենակենտրոնում, հանդիսանում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական նստավայր:
Քվիրինալյան պալատ, Իտալիա
Պալատը տեղակայված է Հռոմի 7-րդ ամենաբարձր բլրի վրա և հանդիսանում է Իտալիայի նախագահի պաշտոնական նստավայրը: Կառուցվել է 1583թ., մինչ այժմ իր պատերից ներս տեսել է 7 Հռոմի Պապ, 4 թագավոր և 11 նախագահ:
Ռաշտրապատի Բհավան, Հնդկաստան
Տեղակայված է Նյու Դելիում, Հնդկաստանի նախագահի պաշտոնական նստավայրն է: Պետության գլուխը բնակվում է գլխավոր պալատում, որն ունի 340 սենյակ:
Պալասիու դա Ալվորադա, Բրազիլիա
Կառուցվել է 1958թ.: Բրազիլիայի նախագահի պաշտոնական նստավայրն է: Այսպիսի մակարդակի ժամանակակից պալատներից մեկն է համարվում:
Կասսա դե Պիսսարու, Պերու
Կառավարական պալատը, որն նաև անվանում են Կասսա դե Պիսսարու հանդիսանում է և՛ երկրի կառավարության, և՛ նախագահի պաշտոնական նստավայրը: Կառուցել է այն ֆրանսիացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսսարուն 16-րդ դարում, հնդկացիների մեծ գերեզմանի վրա:
Ակորդա, Ղազախստան
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում է գտնվում նախագահական պաշտոնական նստավայրը, որն նաև անվանում են Ակորդա: Ղազախստանի Հանրապետության նախագահի նստավայրի պաշտոնական ներկայացումը եղել է 2004թ.:
Բանգա Բխաբան, Բանգլադեշ
Բանդա Բխաբանը բրիտանա-մոնղոլական ճարտարապետության օրինակն է: Բանգլադեշի նախագահի պաշտոնական նստավայրն է: Կառուցվել է 20-րդ դարում:
Նախագահական պալատ, Լեհաստան
Շենքը կառուցվել է դեռևս 1643թ.: Սա եղել է Լեհական թագավորության փոխթագավորի և նախարարների խորհրդի նստավայր և միայն 1994թ. պալատը վեր է ածվել նախագահի պաշտոնական նստավայրի:
Բելվյու պալատ, Գերմանիա
1994թ. Բելվյու պալատը, կառուցված Շպրեե գետի ափին, դարձավ Գերմանիայի նախագահի պաշտոնական նստավայրը: Շենքը կառուցվել է 1785թ., որպես արքայազն Ավգուստ Ֆերդինանդի ամառային նստավայր: