fbpx

10 վնասակար հավելված Android-ի համար, որոնցից պետք է խուսափել

Android օպերացիոն համակարգի համար կան և անընդհատ ստեղծվում են բազմաթիվ հավելվածներ: Սակայն դրանցից ոչ բոլորն են անվնաս: Եկեք տեսնենք թե որ հավելվածներն են վնասակար Android-ի համար.

1. Մարտկոցային կարգավորիչներ

Որպես օրենք, այս հավելվածները ջնջում են batterystats.bin ֆայլը համակարգային թղթապանակից, որից հետո Android-ը կրկին ստուգում է մարտկոցի տարողունակությունը և ավելացնում այդ ֆայլը: Այդ ֆայլը հնարավոր է ձեռքով էլ ջնջել (չնայած պետք չէ չարաշահել): Իսկ այդ հավելվածների մնացած գործողությունները միայն վնասում են համակարգը:

2. Դեֆրագմենտատորներ

Դեֆրագմենտացիայի կարիք ունեն միայն համակարգիչների վրա տեղադրված մագնիսական կոշտ սկավառակները: Իսկ պինդ կրիչներն ու օպերացիոն հիշողությունը չի կարելի դեֆրագմենտացնել, քանի որ կրճատում են սարքի ժամկետը: Այնպես որ այս հավելվածներից ոչ մի օգուտ չկա՝ մանավանդ որ Android-ը ինքն իրենով շատ հաջող կարողանում է դասավորել ֆայլերը:

3. Օպերացիոն հիշողության (RAM) մաքրիչներ

Օպերացիոն հիշողության ծանրաբեռնվածությունը չի ազդում Android-ի արագության վրա, ինչպես դա տեղի է ունենում Windows-ում: Եթե RAM-ի վրա տեղ չկա, ապա համակարգը ինքնուրույն մաքրում է որևէ հավելվածի ծանրաբեռնվածությունը:

4. Հակավիրուսային հավելվածներ

Android-ում վիրուսներ չկան: Հնչում է ոչ իրական, սակայն դա այդպես է: Google Play-ում արդեն իսկ ներդրված է հակավիրուսային ծրագիր, որն ավտոմատ կերպով ստուգում է բոլոր հավելվածներն ու խաղերը: Իսկ եթե դուք բեռնում եք հավելվածներ բացի Google Play-ից նաև այլ կայքերից, ապա օգտագործեք հայտնի արտադրողների հավելվածները (AVG, Avast, Avira, Kaspersky, McAfee, Symantec):

5. Թափահարումից մարտկոցի լիցքավորող հավելվածներ

Չկա այնպիսի հավելված, որն իրականում կարողանա լիւցքավորել մարտկոցը հեռախոսի կամ պլանշետի թափահարումից: Այպես որ առանց վարանելու ջնջեք այդպիսի հավելվածները ձեր սարքերից:

6. Ռենտգենյան սքաներներ

Մի օր երևի արտադրողները կներդնեն սմարթֆոններում ռենտգենյան սքաներ: Իսկ դեռևս այդպիսի հնարավորություն չունի և ոչ մի սմարտֆոն: Իսկ հավելվածները դա իրենք իրենցով չեն կարող անել: Դա խաբեություն է՝ նկարներ ստեղծված ֆոտոշոփով կամ նման այլ ծրագրով:

7. Ստի դետեկտորներ

Ժամանակակից սմարթֆոնների հաշվողական հզորությունը կհերիքի ստի դետեկտոր աշխատացնելու համար, բայց ցավոք նրանք չունեն դրա համար հատուկ տվիչներ: Այնպես որ, այս հավելվածները նույնպես խաբեություն են:

8. Կենդանիների լեզվի թարգմանիչներ

Կարծում ենք քիչ թե շատ գիտակից մարդը պետք է հասկանա, որ չի կարող այսպիսի բան լինել:

9. Ինտերնետի արագությունը բարձրացնող հավելվածներ

Եթե ձեր ինտերնետը թույլ է, ապա դիմեք ինտերնետ տրամադրող ընկերությանը: Իսկ հավելվածները ընդամենը կարող են ստել ձեզ, որ արագությունը բարձրացել է, իսկ իրականում ոչինչ էլ տեղի չի ունեցել:

10. Այլ անպետք հավելվածներ

Որոշ արտադրողներ նկարագրության մեջ այդպես էլ նշում են, որ իրենց հավելվածները բոլորովին անօգուտ են: Դրանք տեղադրել պետք չէ, մանավանդ, որ դրանց համար գումար են ուզում:

Չմոռանաք կիսվել սոցիալական ցանցերում


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 վնասակար հավելված Android-ի համար, որոնցից պետք է խուսափել
Հաստատված է գիտությամբ․ Միրուքավոր տղամարդիկ ավելի լավ են համապատասխանում հարաբերությունների համար