fbpx

Իրականացած կանխագուշակումներ, որոնք միշտ թվացել են անհնար

Ոչ բոլոր կանխատեսում – կանխագուշակումներն են տալիս ճշմարիտ ինֆորմացիա ապագա իրադարձությունների մասին: Բայց կան կանխագուշակումներ, որոնք իրոք իրականացել են: Եկեք ծանոթանանք դրանցից մի քանիսի հետ.

1. Նոստրադամուսը կանխագուշակել է ֆրանսիական հեղափոխությունը

Frenchrevolution-610x322

Նա նաև գուշակեց, որ ֆրանսիացիները կաբստամբեն արքայազների և լորդերի դեմ: Դա կատարվեց 1799թ. ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Այս իրադարձությունը փոխեց Ֆրանսիայի պատկերը և սկիզբ դրեց այդ երկրի սոցիալական և քաղաքական արմատական փոփոխությունների:

2. Նոստրադամուսը կանխագուշակել է Արքայադուստր Դիանայի մահը

princess1-610x397

Նա կանխագուշակեց, որ «Դիանայից կխլեն կյանքը»: Այն ժամանակ, իհարկե, ոչ ոք գաղափար չուներ ոչ մի արքայադուստր Դիանայի մասին: Իսկ 2007թ. հանրաճանաչ Ուելսի Արքայադուստրը զոհվեց ավտովթարից:

3. Ռոբերտ Հայլայնը կանխագուշակել է սառը պատերազմը

Coldwar-610x480

Իր «Անպետք որոշումներ» պատմվածքում ֆանտաստ գրողը նկարագրում է, թե ինչպես է ԱՄՆ-ն, ով բոլորից առաջինը կարողացավ ատոմային ռումբ ստեղծել, դառնում գերտերություն և այլ պետություններին հրահրում նույնպես նմանատիպ զենք ստեղծելուն: Հենց դա էլ տեղի էր ունենում սառը պատերազմի ժամանակ: Այս պատմվածքը գրվել է դեռևս 1940թ. մինչև այն, երբ ամերիկացիները մասնակցություն ունեցան երկրորդ համաշխարհային պատերազմում և մինչ ատոմային ռումբի մտքի ի հայտ գալը:

4. Ջոն Էլֆրիտ Ուոտկինսը կանխագուշակել է հեռուստատեսության ի հայտ գալը

TV4-610x480

Ամերիկյան քաղաքացիական ինժեները 1900թ. կատարեց մի քանի շշմեցուցիչ կանխագուշակում: Ladies’ HomeJournal ժամանցային ամսագրի իր հոդվածում Ուոտկինսը նկարագրում է այն, ինչը կարող է տեղի ունենալ 100 տարի հետո: Մասնավորաբար նա արտահայտում է հետևյալ ենթադրությունը. «Մարդը կկարողանա հետևել ամբողջ աշխարհին: Մարդկանց և տարբեր իրերի պատկերները խցիկների միջոցով էլեկտրական լարերով կհայտնվեն էկրաններին, որոնք կգտնվեն հազարավոր միլ հեռավորության վրա»:

5. Ջոն Էլֆրիտ Ուոտկինսը կանխագուշակել է գերարագ գնացքների ի հայտ գալը

Highspeedtrains-610x397

Նույն ամսագրի նույն հոդվածխում նա կանխագուշակում է 21-րդ դարում գերարագ գնացքների ի հայտ գալը: Այն ժամանակ հոդվածագրին շատերը խելագար համարեցին: Սակայն նրա կանխագուշակումը կատարվեց:

6. Էդվարդ Բելամին կանխագուշակել է կրեդիտ քարտերի ի հայտ գալը

Creditcards-610x397

«Ետ հայացք» իր վեպում, որը հրապարակվել է 1887թ.,գրողը կրեդիտ քարտերի հայտնագործումից 63 տարի առաջ կանխագուշակեց դրանց ի հայտ գալը:

7. Ջոնաթան Սվիֆտը կանխագուշակեց Մարսի երկու արբանյակ ունենալու փաստը

mars-610x397

Իր հանրահայտ «Գուլիվերի ճանապարհորդությունը» վեպում, հրապարակված 1726թ., Ջոնաթան Սվիֆտը պատահաբար գուշակեց Մարսի երկու արբանյակի՝ Ֆոբոսի և Դեյմոսի մասին, դրանց հայտնագործումից ավելի քան 150 տարի առաջ: Նա նկարագրել է թռչող Լապուտա կղզին, որտեղ աստղագետները Մարսի մոտ հայտնաբերել են երկու արբանյակ:

8. Էդգար Քեյսը կանխագուշակել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, նաև մեծ ճգնաժամը

Slide445

Նա շշմեցուցիչ ճշտությամբ կանխագուշակում եր ապագա իրադարձությունները: Նա հանրաճանաչություն ձեռք բերեց երկու համաշխարհային պատերազմների սկիզբն ու ավարտը և նաև մեծ ճգնաժամի ավարտը կանխագուշակելու շնորհիվ: Բացի այդ նա ճիշտ գուշակել է Ռուզվելտի մահվան օրը, ամսաթիվն ու տարին:

9. Ջին Դիքսոնը կանխագուշակել է Քենեդիի և Մարտին Լյութեր Քինգի սպանությունները

MLK-610x397

Աստղագուշակ Դիքսոնին հանրաճանաչություն բերեց Քենեդիի և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների կանխագուշակումը: Իր ճիշտ կանխատեսումների շնորհիվ Ջինը  առաջին խորհրդատուն դարձավ, ում մոտ խորհրդով եկավ Նենսի Ռեյգանը, Ռոնալդ Ռեյգանի նախագահության ժամանակ:

10. Էդգար Քեյսին կանխագուշակել է Երկրի բևեռների փոփոխությունը

poles2-610x331

1936թ. Էդգար Քեյսին հարցազրույց էր տալիւս, որտեղ նրան հարցրեցին 2000 և 2011թթ. ընկած հատվածում հսկայական փոփոխությունների մասին: Էքստրասենսը պատասխանեց, որ տեղի կունենա Երկրի մագինսական դաշտերի փոփոխություն: 2000 և 2011թթ. ընկած հատվածում NOVA-ն  հաստատեց, որ շեղումը իրոք տեղի է ունեցել Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում:

Հետաքրքի՞ր էր: Չմոռանաս կիսվել ընկերներիդ հետ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Իրականացած կանխագուշակումներ, որոնք միշտ թվացել են անհնար
Մարդկային հոգեկանի 10 հետաքրքիր առանձնահատկություններ