fbpx

Պատրաստում ենք գեղեցիկ դեկորացիա սովորական էլեկտրական լամպից

Մենք Ձեզ արդեն ներկայացրել ենք հետաքրքիր և կրեատիվ 20 մտքեր, թե ինչեր կարելի է պատրաստել իր դարն ապրած էլեկտրական լամպերից: Իսկ այժմ ներկայացնում են թե ինչպես դա պատրաստել:

1. Նախ Ձեզ պետք է հարթաշուրթ (плоскогубцы) և հարթ պտուտակահան (отвертка) և իհարկե էլեկտրական լամպ:

2

2. Ամնենադժվարը լամպի փամփուշտը հեռացնելն է: Սկզբից պետք է հեռացնել ծայրի սև մասը՝ սեղմելով և թեթևակի քաշելով դեպի Ձեզ:

3

3. Քաշեք այդ տարրը մինչև ամբողջովին դուրս չգա լամպից:

4

4. Ամուր, բայց զգույշ բռնեք լամպը և պտուտակահանի օգնությամբ հեռացրեք մեջի ապակին:

5

5. Պետք է հանել լամպի մեջինը ամբողջությամբ՝ լամպը պետք է լինի դատարկ: Մշակեք անցքի ծայրերը, որպեսզի դրանք սուր չլինեն:

6

6. Մինչ լամպի մեջ լցնելը՝ ավազը պետք է լվանալ և տաքացնել ջեռոցում, դեզինֆեկցիայի համար: Զգուշությամբ ստվարաթղթի կամ այլ միջոցով ավազը լցնել լամպի մեջ:

7

7. Լամպի մեջ կարելի է տեղադրել չոր մամուռի փոքր կտոր: Այդ պայմաններում շատ լավ է աճում Տիլանդսիյան:

8

8. Կարելի է օգտագործել գունավոր ապակիներ, քարեր, ուլունքներ՝ կոմպոզիցիան լրացնելու համար:

1

Ահա և վերջ: Եվ ևս մեկ անգամ նշենք, որ այս մեթոդով կարող եք պատրաստել ոչ միայն այս կոմպոզիցիան: Շարժեք Ձեր երևակայությունը կամ օգտվեք մեր ներկայացրած 20 մտքերից թե Ինչեր կարելի է պատրաստել իր դարն ապրած էլեկտրական լամպերից:

Հավանեցի՞ք, չմոռանաք կիսվել ընկերների հետ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Պատրաստում ենք գեղեցիկ դեկորացիա սովորական էլեկտրական լամպից
Ատամի մածուկի օգտագործման ապշեցուցիչ տարբերակներ, որոնց մասին Դուք չգիտեիք