Ձեզ հետ ենք ուզում կիսվել զարմանալի մի կնոջ իմաստությամբ: Մայա Էնջելոու՝ գրող, բանաստեղծուհի, մոտիվացիոն հռետոր, արժանացած բազմաթիվ մրցանակների և ավելի քան 30 պատվավոր դոկտորական կոչման: Քաղաքացիական իրավունք շարժման ակտիվ մասնակից: Նա աշխատել է Մարտին Լյութեր Քինգի և Մալկոմ իքսոմի հետ:
Եվ այսպես, կյանքի իմաստություններ, որոնք անպայման կօգնեն կյանքում.
Սերը նման է վիրուսի: Այն կարող է պատահել յուրաքանչյուրի հետ և յուրաքանչյուր պահի:
Եթե ձեզ դուր չի գալիս ինչ-որ բան, փոփոխեք այն: Եթե չեք կարող փոփոխել, ապա փոխեք ձեր վերաբերմունքը այդ բանի հանդեպ: Մի բողոքեք:
Ստեղծագործական էներգիան անսպառ է: Որքան շատ ես այն օգտագործում, այնքան ավելի է այն շատանում:
Մենք հիանում ենք թիթեռի գեղեցկությամբ, բայց հազվադեպ ենք խոստովանում այն փոփոխությունը, որը ստիպված էր անցնել թիթեռը այդ գեղեցկությանը հասնելու համար:
Ոչ ոք չի կարող հանգցնել լույսը, որը ժայթքում է ներսից:
Ես իմացել եմ, որ անկախ ձեր ծնոցների հետ ձեր հարաբերությունների, դուք կարոտում եք նրանց, երբ նրանք հեռանում են ձեր կյանքից:
Տղամարդկությունը ավելի կարևոր է բոլոր արժանիքներից, որովհետև առանց տղամարդկության դուք չեք կարող անընդհատ կիրառել յուրաքանչյուր այլ արժանիք:
Ունեցեք բավական խիզախություն, որպեսզի վստահեք սիրուն ևս մեկ անգամ, և միշտ ևս մեկ անգամ:
Դուք, միգուցե, չեք ղեկավարում այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվում են ձեզ հետ, բայց դուք կարող եք որոշում կայացնել՝ կրճատել դրանք:
Եթե միշտ փորձում եք լինել նորմալ, այդ դեպքում երբեք չեք իմանա որքան զարմանալի կարող եք լինել դուք:
Ես հասկացել եմ, որ մարդիկ կմոռանան, թե ինչ ես ասել, մարդիկ կմոռանան, թե ինչ ես արել, բայց նրանք երբեք չեն մոռանա, թե ինչ ես ստիպել նրանց զգալ:
Իմ կյանքի առաքելությունը ոչ միայն գոյատրելն է, այլ բարգավաճել, և անել դա որոշակի կրքով, որոշակի կարեկցությամբ, որոշակի հումորով և որոշակի ոճով:
Ես չեմ վստահում այն մարդկանց, ովքեր չեն սիրում իրենք իրենց: Գոյություն ունի աֆրիկական ասացվածք, որն ասում է. «Զգույշ եղեք, երբ մերկ մարդը ձեզ վերնաշապիկ է առաջարկում»:
Սիրեք կյանքը: Մասնակցություն ունեցեք նրանում: Տվեք այն ամենը՝ ինչ ստանում եք: Սիրեք կրքոտ, որովհետև կյանքը վերադարձնում է շատ ավելի, քան դուք նրան տալիս եք:
Բոլոր մեծագույն ձեռքբերումները ժամանակ են պահանջում:
Մեզանից յուրաքանչյուրը, հայտնի կամ ոչ հայտնի, ինչ-որ մեկի համար օրինակ է ծառայում: Եվ մենք պետք է մեզ պահենք այնպես կարծես մենք ուրախ ենք, սիրող և բարեհամբույր (եթե իհարկե այդպիսին չենք): Որովհետև, կարող եք վստահ լինել, որ ինչ-որ մեկը հետևում է ձեզ և իր մոտ կատարում նշումներ:
Դուք կարող եք կրակել ինձ վրա ձեր բառերով, դուք կարող եք կտրատել ինձ ձեր աչքերով, դուք կարող եք ինձ դաժանաբար սպանել, բայց այնուամենայնիվ, ինչպես օդը՝ ես կբարձրանամ: