Հնդկացին և իր ընկերը քայլում էին Նյու Յորքի կենտրոնում, շրջելով մանհեթենյան Թայմ Սքվերով: Մոտենում էր ճաշի ժամը և փողոցները լի էին մարդկանցով: Ավտոմեքենաները ազդանշաններ էին արձակում, խաչմերուկներում «մռնչում էին» տաքսիները, լսվում էին ոստիկանական և շտապ օգնության ավտոմեքենաների ազդանշանները և քաղաքի այդ ձայները ուղղակիորեն խլացնում էին:
Հանկարծ հնդկացին ասում է.
– Ես ծղրիդի ձայն լսեցի:
Ընկերը պատասխանում է.
– Ի՞նչ, դու գժվե՞լ ես: Դու չէիր կարող ծղրիդի ձայն լսել այս աղմուկի մեջ:
– Ոչ, ես վստահ եմ, – պատասխանում է հնդկացին, – ես ծղրիդի ձայն լսեցի:
Հնդկացին ականջները մեկ րոպե սրում է՝ փորձելով կռահել ուղղությունը, որտեղից գալիս էր ծղրիդի ձայնը: Հետո անցնում է փողոցը, մոտենում մեծ ցեմենտե ծաղկամանին, որտեղ աճում էին մի քանի թուփ, և ճյուղերի ներքևում նկատում մի փոքրիկ ծղրիդի: Նրա ընկերը ապշում է.
– Դա անհնար է, երևի դու գերմարդու գերլսողություն ունես:
– Ոչ, – պատասխանում է հնդկացին, – իմ ականջները ոչնչով չեն տարբերվում քո ականջներից: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ես դու լսում:
– Բայց դա չի կարող պատահել, – ասում է ընկերը, – ես երբեք այս աղմուկի մեջ չէի կարող ծղրիդի ձայն լսել:
– Այո դա ճիշտ է: Թույլ տուր բացատրեմ քեզ, – ասում է հնդկացին:
Նա ձեռքը տանում է դեպի գրպանը, դուրս է հանում մի քանի մետաղադրամ և շպրտում մայթեզրին: Քաղաքում դեռևս աղմուկը խլացուցիչ էր, բայց նրանք նկատեցին, թե ինչպես է 20 ֆուտ հեռավորության վրա գտնվող յուրաքանչյուր մարդ շուռ գալիս և նայում, արդյո՞ք իր մետաղադրամները ընկան թե ոչ:
– Տեսնում ե՞ս, – հարցնում է հնդկացին, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչն է քեզ համար կարևոր: