fbpx

Բրյուս Լիի փիլիսոփայությունը

Նրան սիրում էին և նրան նմանակում էին միլիոնավոր մարդիկ: Նա դարձավ մարտական արվեստների լեգենդ, ֆիլմերի վառ հերոս, իսկ նրա փիլիսոփայությունը մինչ հիմա շարունակում է ոգեշնչել միլիոնավոր մարդկանց և կոչ է անում ինքնազարգացման և ինքնաճանաչման:

Եվ այսպես, ներկայացնում ենք Ձեզ Բրյուս Լիի փիլիսոփայական մտքերից մի քանիսը.

BruceLeeImage

Կարևոր չէ, որ դանդաղ ես առաջ շարժվում, կարևորը, որ կանգ չես առնում:

Պարտությունը պարտություն չէ, եթե դուք այն որպես պարտություն չեք ընդունում ձեր գիտակցության մեջ:

Իրական ընկերները ադամանդի պես են՝ թանկարժեք և հազվագյուտ: Կեղծ ընկերները նման են աշնանային տերևների՝ նրանք ամենուրեք են:

Եթե ձեզ քննադատում են, նշանակում է դուք ամեն ինչ ճիշտ եք անում: Որովհետև մարդիկ հարձակվում են բոլոր նրանց վրա, ով խելք ունի:

Մի մտածիր՝ զգա: Դա նույնն է ինչ մատով ցույց տաս լուսինը: Մի կենտրոնացիր մատի վրա, այլապես բաց կթողնես աստվածային այդ գեղեցկությունը:

Ինչի մասին մտածում ես՝ այն էլ դառնում ես:

Արևելյան մարդիկ ասում են. «Եղի՛ր ճկուն: Կյանքի ընթացքում մարդը ճկուն և փափուկ է, մահը կարծրացնում է նրանց»: Դա վերաբերում է և՛ մարմնին, և՛ հոգուն, և՛ գիտակցությանը:

Ես սովորում եմ հասկանալ՝ դատելու փոխարեն: Ես չեմ կարող կուրորեն հետևել ամբոխին և ընդունել նրա մոտեցումը:

Եթե մտածում ես ինչ-որ բանի մասին, որ դա անհնար է՝ ապա հենց դրանով դու այն անհնար ես դարձնում:

Լավ մարտիկը նա չէ, ով լարված է, այլ նա՝ ով պատրաստ է: Նա չի մտածում և չի երազում: Նա պատրաստ է այն ամենին՝ ինչ կարող է պատահել:

Մարտում հաղթում է ինքնաբերականությունը, սերտողությունը միշտ պարտվում է:

Դատարկիր ուղեղդ, դարձիր անմարմին, անձև՝ ինչպես ջուրը: Պատկերացրու, որ երբ բաժակի մեջ ես ջուրը լցնում՝ այն դառնում է բաժակ, երբ թեյնիկի մեջ՝ թեյնիկ: Ջուրը կարող է հոսել, սփռվել, կարող է կաթալ և կարող է կոտրվել: Եղիր ինչպես ջուրը իմ ընկեր:

Դատարկ գլուխները երկար լեզու ունեն:

Նպատակը ոչ միշտ է պարտադիր հաղթահարել: Հաճախ դա ուղղակի ուղղություն է հետագա ճանապարհի համար:

 Սխալները միշտ կարելի է ինքդ քեզ ներել, եթե միայն համարձակություն ունենաս այն ընդունել:

Եղիր փափուկ, բայց ոչ հնազանդ: Եղիր ամուր, բայց ոչ կոպիտ:

Հասարակը՝ արվեստի բարձրագույն աստիճանն է:

Իմաստունը ունակ է ավելին քաղել հիմար հարցից, քան հիմարը իմաստուն պատասխանից:

Կարևոր չէ ինչ ես անում, կարևոր է ինչպես ես դա անում:

Ես չեմ վախենում նրանից, ով ուսումնասիրում է 10000 տարբեր տեսակի հարվածներ: Ես վախենում եմ նրանից, ով ուսումնասիրում է մեկ հարվածը 10000 անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.2 из 5 )
MediaMag
Բրյուս Լիի փիլիսոփայությունը
Ֆոկուսներ շների համար (վիդեո)