fbpx

Ծերունին և փայտե ամանը – առակ

Կար մի ծերունի, ում աչքերն այլևս չէին տեսնում, լսողությունը խլացել էր, ծնկներն դողում էին: Նա գրեթե չէր կարողանում ձեռքում պահել գդալը և ճաշի ժամանակ հաճախ սփռոցին էր թափում ապուրը և երբեմն էլ ուտելիքից ինչ-որ պատառներ նրա բերանից ընկնում էր սեղանին: Որդին և նրա կինը զզվանքով էին նայում ծերունուն և ճաշի ժամանակ սկսեցին ծերունուն նստացնել սեղանից հեռու՝ վառարանի մոտ, իսկ ուտելիքը նրան մատուցում էին հին ամանի մեջ: Այնտեղից նա տխուր նայում էր սեղանի կողմը և աչքերը նրա թացանում էին: Մի անգամ ծերունու ձեռքերն այնպես էին դողում, որ չկարողացավ ամանը պահել ձեռքում: Այն ընկավ գետին և փշվեց: Երիտասարդ տանտիրուհին սկսեց նախատել ծերունուն: Ծերունին  ոչինչ չասաց, այլ միայն ծանր հոգոց հանեց: Այս անգամ նրա առջև դրեցին փայտե աման: Եվ նա ստիպված էր ուտել այդ ամանից:

Մի անգամ, երբ ծնողները նստած էին սեղանի մոտ, սենյակ է մտնում նրանց չորս ամյա որդին՝ փայտի կտոր ձեռքին:

– Այդ ի՞նչ ես ուզում անել, – հարցնում է հայրը:

– Փայտե աման եմ ուզում պատրաստել, – պատասխանում է փոքրիկը: – Դրանով դու ու մայրիկը ապուր կուտեք, երբ ես մեծանամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag