fbpx

Լավատեսությունը պահպանելու 4 խորհուրդ

Սիրելի աշխատանքը, կամ սեփական գործի զարգացումը ոգեշնչում և էներգիա է հաղորդում: Բայց ժամանակ առ ժամանակ գործերը այդքան էլ հարթ չեն ընթանում և հաջողության համար հպարտությանը՝ փոխարինում է անվստահությունն ու խուճապը: Այդպիսի էմոցիոնալ անկումները չպետք է գցեն ձեզ հունից: Այս 4 խորհուրդները կօգնեն ձեզ պահպանել լավատեսությունը:

1. Ներդրումներ կատարեք սեփական առողջության համարwa1Cm5qX639i2fTieIb9BiYT

Չափազանց դժվար է պահպանել լավատեսությունը, երբ սթրեսերը հարձակում են գործում օրգանիզմի վրա, պատճառելով նրան և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական վնասներ: Եվ որպեսզի այդպիսի պահերին մարմինը պատրաստ լինի և դիմանա՝ այն պետք է ամրացնել: Ձեզ համար որոշեք, թե որ կոմպլեքսը ավելի քիչ ժամանակ ծախսելով և ավելի արդյունավետ կլուծի այդ խնդիրը: Այդ կոմպլեքս իր մեջ պետք է ընդգրկի՝ սպորտ, հանգիստ, բժշկի պրոֆիլակտիկ այցելություն:

2. Պատրաստ եղեք վատագույնին1RqKhefIWnmSPFc4RxQES4QR

Երբ գործը վերաբերում է սեփական բիզնեսին և կարիերային, նույնիսկ չնչին բացթողումը կամ փոփոխությունը մեր աչքին վեր են ածվում աղետի: Շատ հաճախ մենք ուղղակի չափազանցնում ենք ու իրականում ամեն ինչ այդքան վատ չէ, ինչպես մենք ենք պատկերացնում: Սակայն միշտ պետք է պատրաստ լինել վատագույն սցենարին և կանխատեսել գործողությունների ծրագիրը մի քանի քայլ առաջ: Այդ դեպքում դուք հուսահատ ստիպված չեք լինի ափերի մեջ առնել գլուխը: Պահեք իրավիճակը ձեր հսկողության տակ:

3. Բռնվեք փրկարար օղակիցUi0fP6OXTXZNCfapJujb0gm6

Վստահելի ընկեր, դաշնակից,ով կարող է ամբողջովին ձեզ հետ կիսել թե՛ թռիչքները, և թե՛ անկումները՝ դա է հենց ձեր փրկարար օղակը:

4. Արժանի պարգևատրումro5AdQTgntDLs75L79dVZMcU

«Նոն ստոպ» աշխատանքային գրաֆիկը ժամանակակից գործարար աշխարհի անբաժանելի մասն է: Նշանակություն չունի, աշխատում եք դուք ընդամենը էլեկտրոնային նամակներին պատասխանելով, թե ահռելի գործարք եք կատարում՝ յուրաքանչյուր աշխատանք արժանի է պարգևատրման: Եվ մասնավորապես դուք պետք է ձեզ պարգևատրեք, որովհետև ձեր իսկ աշխատանքը ձեզանից բացի ոչ մեկ չի կարող ավելի լավ գնահատել: Բացի դրանից «մրցանակի» ակնկալիքը դրդում ու տրամադրում է աշխատանքի ավելի արդյունավետ և լավ կատարման:

Առաջընթացը կարիերայում կամ բիզնեսի առաջխաղացումը ուղիղ կապ ունի այն բանի հետ, թե ինչպես եք դուք ձեզ զգում ֆիզիկական և էմոցիոնալ առումով: Դրա համար հոգ տանելով ձեր առողջության մասին, կանխատեսելով սցենարները մի քանի քայլ առաջ, շփվելով ընկերների հետ, նվերներ անելով ինքներդ ձեզ՝ դուք կատարում եք ծանրակշիռ ներդում սեփական բարեկեցության մեջ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Լավատեսությունը պահպանելու 4 խորհուրդ
ԱՌԱԿ. Երեք քույրերն ու ճակատագիրը