fbpx

Աստծուն տանող ճանապարհը – առակ

Մի մարդ գնում է մեծ իմաստունի մոտ.
– Ես ուզում եմ սիրել Աստծուն. ինձ ճանապարհ ցույց տուր, – ասում է նրան:
Իմաստունը հարցնում է.
– Ասա՛ ինձ` նախկինում սիրե՞լ ես որևէ մեկին:
-Աշխարհիկը՝ սերն ու մյուս բաներն ինձ չեն հետաքրքրում. ես ուզում եմ Աստծուն նվիրվել:
– Լա՛վ մտածիր, խնդրում եմ. սիրե՞լ ես թեկուզ մի կնոջ, մի երեխայի, գոնե ինչ-որ մեկին:
Մարդը պատասխանում է.
– Արդեն ասացի` ես կրոնասեր մարդ եմ, այլ ոչ թե սովորական աշխարհիկ, ես ոչ մեկին չեմ սիրում: Ինձ ցույց տուր դեպի Աստված տանող ճանապարհը:
Այդ ժամանակ իմաստունը ասում է.
– Այդ դեպքում ուզածդ անհնար բան է: Նախ` պետք է սիրես որևէ մեկին. դա առաջին աստիճանն է: Դու հարցնում ես վերջին աստիճանի մասին, երբ առաջինին դեռ ոտք չես դրել: Գնա՛ ու սիրիր մեկին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աստծուն տանող ճանապարհը – առակ
ԹԵՍՏ – ՎԻԿՏՈՐԻՆԱ. Ո՞ր մակարդակում է գտնվում Ձեր ինտելեկտը