fbpx

Լինել բլոգեր ամենևին չի նշանակում լինել ամենագետ

Բլոգ, բլոգերություն, բլոգոսֆերա՝ այս բառերն ու հասկացությունները արդեն օտար չեն հայերի մեծ մասի համար: Այն դարձել է մեր իրականության մի մասնիկը: Ասեմ ավելին բլոգ ունենալը հայերիս համար դարձել է մոդայի պես մի բան: Նույնիսկ դպրոցականներ 5-րդ դասարանից սկսած ուզում են բլոգ ունենալ: Հարցիս թե ինչու՞, երեխաների մեծ մասը պատասխանում է. «հավեսա, համ էլ մեր կողքի դասարանի Վալոդիկը ունի, ես ինչի՞ չունենամ»:

Բայց սրա մասին չէր, որ ուզում էի խոսել:

Հայերի մի զգալի զանգվածի մոտ այդ թվում և հենց բլոգերների մոտ այնպիսի կարծիք է ձևավորվել, որ բլոգերը դա ամենագետ, ամենատես, ամենաիմաստուն մի մարդ է: Եվ նա կարող է գրել ինչ ուզում է, ոնց ուզում է: Եվ այդ կարծիքի տպավորությունների տակ մարդիկ գրում են այնպիսի գրառումներ, որոնցից իրենք անգամ գլուխ չեն հանում: Գրում են երևի տպավորությու՞ն ստեղծելու համար, միգուցե ուզում եմ լու՞րջ երևալ, չգիտեմ:

Այնինչ լինել բլոգեր ամենևին չի նշանակում լինել ամենագետ:

Անձամբ իմ բլոգում դուք չեք գտնի գրառում, որի թեմայից ես գաղափար չունեմ: Կամ կարող է լինեն մի քանիսը, բայց ոչ վելուծությունների ձևով, այլ ընդամենը մեջբերումների, կամ տեղեկատվական նպատակներով:

Ասածս ի՞նչ է. հարգելի բլոգերներ՝ ստեղծելով բլոգ դուք միանգամից գիտելիք ձեռք չեք բերում և չեք դառնում ամենագետ: Իմ բարի խորհուրդը. գրեք այնպիսի թեմաներից, որոնց տիրապետում եք: Լուրջ երևալու համար ամենևին պարտադիր չէ «չափազանց  լուրջ» թեմաների անդրադառնալ, նամանավանդ երբ դրանք շատ հեռու են ձեզանից:

Անձամբ ես երբեք չեմ գրի վերլուծություններ քաղաքական թեմաներով, ոչ թե նրա համար, որ քաղաքականությունից ամենևին չեմ հասկանում, այլ նրա համար, որ ուղղակի չեմ սիրում:

Ես 34 տարեկան եմ, բլոգերի տարիքի համար ոչ այդքան երիտասարդ, սակայն հիմնականում փորձում եմ գրել թեթև նյութեր: Գրում եմ այն թեմաներից, որոնք ինձ հետաքրքրում են: Եվ չեմ գրում նրա համար, որպեսզի ինչ-ինչ տպավորություններ ստեղծեմ: Գրում եմ, որովհետև սիրում եմ:

Չգիտեմ, միգուցե ես ճիշտ չեմ, սակայն անձամբ ես այդպես եմ մտածում:

Կուզեի Ձեր կարծիքը նույնպես իմանալ այս ամենի մասին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Լինել բլոգեր ամենևին չի նշանակում լինել ամենագետ
Ինտելեկտուալ թեստ ընդհանուր գիտելիքներից