Շները հասկանում են, երբ է տերը տխուր և այդ ժամանակ փորձում են ավելի քիպ հպվել տիրոջը՝ գոտեպնդելու համար:
2007թ. երեք զինված տղամարդ փորձեցին կողոպտել Կոստա Ռիկայով շրջագայող ծեր տուրիստների խմբին, բայց անակնկալ կերպով դիմադրության հանդիպեցին: Ավազակներից մեկին, կոտրելով վիզը, սպանեց 70 տարեկան մի ծերունի, ով անցյալում ծովային հետևակ է եղել, իսկ մնացած ավազակները ուղղակի փախան:
Հետազոտողների մի խումբ աշխատում է մթության մեջ լուսավորող ծառերի ստեղծման վրա: Կգա ժամանակ և այդ ծառերը կլուսավորեն քաղաքների փողոցները, առանց որևէ էլեկտրականության: Դրա համար գիտնկականները օգտագործում են մեդուզաների և լուսատիտիկների մարմիններից ստացված էնզիմներ, որոնք կենսաբանորեն լուսարձակող հատկություն ունեն:
Երբեմն շներին շփոթեցնում է ռոբոտ-փոշեկուլների և այլ տնտեսական ռոբոտների տեսքը: Նրանց համար դժվար է հասկանալ «այդ տարօրինակ արարածի» տեղը տնային իերարխիայում, այսինքն հասկանալ ով է իրենցից գլխավորը: Խեղճ կենդանիներին որպեսզի օգնել հասկանալ ով ով է, հարկավոր է ժամանակ առ ժամանակ նրանց աչքի առաջ «պատժել» ռոբոտներին:
Աստվածաշնչի թարգմանության ժամանակ մի հատվածում տեղի է ունեցել սխալ, որը բերել է տարածված սխալ այն համոզմունքի, որ գազանի թիվը դա 666 է: Իրականում դա 616 է:
Շվեդիայում հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայում են «լուսային թերապիայի» սարքեր: Այն օգնում է շվեդներին հաղթահարել ձմեռային դեպրեսիան, երբ օրվա խավար մասը տևում է 19 ժամ:
Հոգեկան շեղումը, որը անվանում են գերմաներեն վիցելզուխտ (Witzelsucht) բառով, դրսևորվում է անդիմադրելի ցանկությամբ անընդհատ կալամբուրել, ոչ տեղին կատակներ անել, պատմել ոչ տեղին վայրում և ոչոքի չհետաքրքրող պատմություններ: