fbpx

Գրում են ընթերցողները. Հայկ Մուրադյան – Աչքեր

Ասում են իբրև կարող ես խոսել առանց խոսքերի,
Կարող ես գոռալ, կարող ես ճչալ առանց խոսքերի,
Մի՞թե սուտ չէ դա, ինչպե՞ս թե գոռալ, ինչպե՞ս թե ճչալ
Առանց խոսքերի…
Հորինված է սա, հեքիաթ է, հեքիաթ…
Հիմա չգիտեմ, ում ես հավատամ, հենց իմ մտքերի՞ն,
Թե՞ այլ խոսքերին, կամել ես թողնեմ այնպես ինչպես կա,
Եվ փորձեմ խոսել առանց խոսքերի…
Ախ, ես հասկացա, աչքեր, ա՜խ,աչքեր,
Դուք եք թաքնված գաղտնիքը դրա:
Դուք եք, որ զույգով նայելով մեկին,
Կարող եք ասել.
Սիրում եմ ես քեզ, կամ էլ անպատվել,
Կամ գովաբանել, կամ էլ ուղղակի հայացքով սպանել …
Աչքեր, ա՜խ, աչքեր, ինչքան գաղտնիքներ եք դուք ձեր մեջ պահում…
Նայում եք, նայում, մերթ չեք կշտանում,
Մերթ էլ ուղղակի դուք չեք էլ նայում…
Իմ փորձով կասեմ, ուզում եմ նայել,
Ուզում եմ անվերջ աչքերով շոյել,
Ուզում եմ սիրել, աչքերս փակել,
Սակայն մտովի տեսնել ու տեսնել …
Աչքեր, ա՜խ, աչքեր, ինչո՞ւ եք այդպես,
Ինչո՞ւ չեք թողնում խոսել խոսքերով,
Այլ ստիպում եք մեզ դառնալ ձեր գերին,
Լինելով անգամ սանտիմետրուկես կառավարում եք մարմինը մեր մեծ,
Իսկ մարմինը մեր, հպատակի պես, շատ է սիրում ձեզ,
Ու ասում է միշտ, որ քանի դուք կաք, կլինենք և մենք,
Ու խոսքերը մեր շատ քիչ կլինեն,
Բայց մենք կխոսենք առանց խոսքերի…

Աչքեր,ա՜խ, աչքեր …


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Հայկ Մուրադյան – Աչքեր
Կենդանակերպի 4 նշան, որոնք իսկական «ամուր ընկույզ են»