fbpx

Ինչո՞ւ է X տառը համարվում անհայտի նշան

Այս տառը մեզ հանդիպել է մաթեմատիկայի դասերին, բայց այժմ այն հանդիպում է մշակույթի տարբեր ոլորտներում` X մրցանակ, X փաստաթղթեր, X նախագիծ,TEDx: Իսկ որտեղի՞ց է  այն ծագում…Արաբերենը չափազանց տրամաբանական լեզու է: Արաբերենով բառ, արտահայտություն կամ նախադասություն գրելը նման է հավասարում կազմելուն, քանի որ ամեն բաղադրիչ չափազանց ճշգրիտ է ու շատ ինֆորմացիա է պարունակում: Դա է պատճառներից մեկը, որ ներկայումս արևմտյան համարվող գիտության, մաթեմատիկայի և ճարտարագիտության ձեռքբերումների զգալի մասը իրականում մշակվել են մեր թվարկության առաջին դարերում` պարսիկների և արաբների կողմից: Այդ թվում արաբերենի «ալ-ջաբրա» կոչվող փոքրիկ համակարգը: «Ալ-ջաբրա»-ն կարելի է մոտավոր թարգմանել իբրև «առանձին մասերի համախմբման համակարգ»:  Ի վերջո, « ալ-ջաբրա»-ն անգլերեն ներմուծվեց իբրև ալջեբրա (հանրահաշիվ): Սա բազմաթիվ օրինակներից ընդամենը մեկն է: Մաթեմատիկական գիտելիքներ պարունակող այս արաբական տեքստերը ի վերջո եկան Եվրոպա, ավելի հստակ`Իսպանիա, 11-12-րդ դարերում, որից հետո մեծ հետաքրքրություն առաջացավ թարգմանելու այս գիտելիքները եվրոպական լեզուներով: Սակայն,խնդիրներ ծագեցին: Խնդիրներից մեկն այն է, որ արաբերենի որոշ հնչյուններ անհնար է արտահայտել եվրոպական լեզուներին բնորոշ ձայնային համակարգով առանց երկարատև փորձերի: Բացի այդ, այս նույն հնչյունները սովորաբար անհնար է արտահայտել եվրոպական լեզուների այբուբեններով: Ահա մեղավորներից մեկը. Սա « Sheen » տառն է, որը համապատասխանում է անգլերենի SH «շ» կապակցույթանը:0634-500x500Այն նաև արաբերեն « shalan» բառի առաջին տառն է, որը նշանակում է ինչ-որ բան, ինչպես անգլերեն « something » բառը` ինչ-որ անորոշ, անհայտ բան: Արաբերենում այն կարելի է որոշակի դարձնել` ավելացնելով որոշյալ «al» հոդը: Ստացվում է «al-shalan» , այսինքն «անհայտը»: Այս բառը հանդիպում է վաղ շրջանի մաթեմատիկական գրառումներում: Խնդիրը միջնադարյան իսպանացի գիտնականների համար, ովքեր պետք է թարգմաներին այդ նյութերը,այն է, որ sheen տառըև  shalan բառը անհնար էր արտահայտել իսպաներենով: Ուստի պայմանականորեն նրանք օրենք ներմուծեցին, ըստ որի փոխառվեց CK կապակցույթունը, «ք» հնչյունը, դասական հունարենից Kai տառի տեսքով: Ավելի ուշ, երբ այս նյութերը թարգմանվեցին համընդհանուր եվրոպական լեզվով`լատիներենով, հունարեն Kai-ը պարզապես փոխարինվեց լատիներեն X-ով:durer-latin-xԱյնուհետև լատիներենով թարգմանված այս նյութերը հիմք հանդիսացան մաթեմատիկական դասագրքերի համար մոտ 600 տարի շարունակ:Եվ ահա ստացանք մեր հարցի պատասխանը. «Ինչո՞ւ է X տառը համարվում անհայտի նշան », X-ը անհայտ է, քանի որ իսպաներենով անհնար է ասել «շ»  :) :


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչո՞ւ է X տառը համարվում անհայտի նշան
ԹԵՍՏ. Հայերեն այբուբեն