Հայտնի՞ է ձեզ արդյոք, որ երգչախմբում երգող մարդկանց սրտերի ռիթմը սինխրոնացվում է: Հնարավոր է ձեզ հետաքրքրի նաև ծանոթանալ մարդու սրտի մասին այլ զարմանահրաշ, գիտականորեն ապացուցված փաստերի հետ: Եվ այսպես.
Ամեն օր մեր սիրտը արտադրում է այնքան քանակությամբ էներգիա, որը կհերիքեր ծանր բեռնատարի տեխափոխությանը 32 կմ-ով:
Այսպիսով ամբողջ կյանքի ընթացքում սրտի արտադրած գումարային էներգիան բավական է դեպի լուսին թռիչքի և ետդարձի համար:
Սիրտը արյուն է մատակարարում մեր օրգանիզմի մոտ 75 տրիլիոն բջիջներին:
Միակ օրգանը, որը կարիք չունի արյան շրջանառության, դա՝ աչքի եղջրաթաղանթն է:
Եթե գումարենք արյան քանակը, որը անցնում է մեր սրտով ամբողջ կյանքի ընթացքում, հաշվարկված կյանքի միջին տևողությամբ, կստացվի մոտ կես միլիոն բարել կամ 200 երկաթուղային ցիստերն:
Սրտային բջիջները սկսում են գործել դեռևս մարդու սաղմնավորման 4-րդ շաբաթից սկսած:
Ամենամեծ սիրտը կապույտ կետինն է: Այն կշռում է ավելի քան 680 կգ:
Հատուկ հետազոտությունները ցույց են տվել, որ կրթության մակարդակի բարձրացմամբ նվազում է սրտային հիվանդությունների ռիսկը:
Չնայած դրան, սրտային հիվանդությունները այնուամենայնիվ մնում են մարդկային կյանքի գլխավոր վտանգներից մեկը:
Այդ հիվանդության ախտանիշներ հայտնաբերվել են նույնիսկ 3000 տարեկան մումիայի մոտ:
Քանի որ մեր սիրտը ինքնուրույն արտադրում է էլեկտրական իմպուլսներ, ապա այն կարող է շարունակել բաբախել մարմնից դուրս այնքան ժամանակ մինչև թթվածնի վերջանալը:
Կանացի սիրտը որպես կանոն բաբախում է ավելի արագ, քան տղամարդկայինը:
Սրտային առողջության հրաշալի մեթոդ է ծիծաղը: Այն կարող է մեծացնել արյան շրջանառության հաճախականությունը մինչև 20%, թուլացնելով անոթների պատերը:
Սրտի և սիրո կապի առաջացման մտքի հստակ պատմական ապացույց չկա: Շատ հին քաղաքակրթություններ կապում էին սիրտը զգացմունքների, էմոցիաների հետ, սակայն որոշ պատմաբաններ պնդում են, որ այդ միտքը հին հույներինն է:
«Կոտրված սրտի» լիրիկական կերպարը ունի որոշակի գիտական հիմք: Բանը նրանում է, որ ուժեղ էմոցիոնալ ցնցում ապրող մարդու օրգանիզմում արտադրվում են սթրեսային հորմոններ: Դրանք արյան հոսքի հետ հայտնվելով սրտում, կարող են առաջացնել ժամանակավոր շոկ, իսկ երբեմն էլ սրտային նոպայի կեղծ սիմպտոմներ: