Այնքան հեշտա դեմքին ժպիտ նկարելը ու ձևացնելը թե ուրախ ես, ու ոչ ոք չի տեսնում թե հեղձուկը ոնցա խեխդում կոկորդդ…Քեզ թվումա հեշտա՞ ժպտալ ու միևնույն ժամանակ լաց լինել: Չէ, դա ուղղակի անտանելի դժվարա… Էդ ձևականություններից գժվել կարելիա… Ուզում ես ուրախ թվալ բայց դա հիմարության աստիճանի ա հասնում… Երբ որ մենակ ես լինում մաքրում ես էդ ժպիտի գիծը դեմքիցդ… Դու լավ ես ու ժպտում ես, ոչ ոք չի տեսնում ու չի էլ զգում որ էդ գիծը կամաց-կամաց մաքրվումա ու դու քեզ հազիվ ես զսպում որ չպայթես… Անտանելիա ուղղակի… Անորոշությունն ու կասկածներն են, որ քեզ հասցնում են նման վիճակի, բայց մեկա դու դիմանում ու դիմադրում ես, որովհետև ուրիշ ճար ու ելք չունես… Դրա հետ մեկտեղ չարանում ես աշխարհի ու մարդկանց հանդեպ, քեզ անբախտ ես համարում ու մեղադրում ես բոլորին, բացի մեկից՝ էդ քաոսը ստեղծողից ու ամեն ինչ իրար խառնողից և որ նույննա քեզանից… Կամ հաճախ քեզել ես գցում էդ ճահճի մեջ ու վերջ… Վերջ որովհետև ամեն ինչ էդ խառնաշփոթից հանողը դու էիր բայց ցավոք դու էլ ես արդեն դրա մեջ ու էդ ամեն ինչի փրկությունը հույսնա, այն հույսը որ հավատա ծնում ու հերթական անգամ քեզ ձեռքա մեկնում որ դուրս գաս ճահճից ու ամեն ինչ մոռանալով ու թողնելով նախորդ քայլում սկսես նորից…
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓