fbpx

Yahoo-ն պատրաստվում է ստեղծել YouTube անալոգ

Yahoo-ն պատրաստվում է թողարկել սեփական վիդեոսերվիսը, որը նման կլինի YouTube-ին: Այժմ ընկերությունը ակտիվորեն փորձում է իր կողմը ներգրավել YouTube-ի կոնտենտ ստեղծողներին, համոզելով նրանց, որ նոր սերվիսում նրանք կկարողանան ավելի շատ գումար աշխատել: Ինչպես հաղորդում են աղբյուրները, վիդեոսերվիսը կարող է գործարկվել արդեն մոտակա մի քանի ամիսների ընթացքում:

 Yahoo-ն պատրաստ է առաջարկել այն, ինչ անհնար է ստանալ Google-ում՝ տեսահոլովակների համընդհանուր առաջխաղացում, այդ թվում նաև գլխավոր էջում և երաշխավորված եկամուտ գովազդներից: Ընդ որում, խոսքը ամենևին չի գնում YouTube-ին փոխարինելու մասին: Ընկերությանը չեն հետաքրքրում շարքային օգտատերերը, որոնք ամեն րոպե 100 ժամանոց տեսանյութեր են տեղադրում: Նրանց հետաքրքրում են միայն պրոֆեսիոնալները, բարձրորակ տեսանյութերը, որոնք կօգնեն Yahoo-ի ծառայությունների վարկանիշի բարձրացմանը:

Նշենք նաև, որ այս միտքը պատկանում է Մարիսա Մայերին, ով գլխավորեց Yahoo-ն 2012թ. 13 տարի Google-ում աշխատելուց հետո:

Աղբյուրը՝ vestu.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag