Հարցրեց մի անգամ մոծակը ճանճին.
– Մոտակայքում կա՞ն արդյոք ծաղիկներ:
– Ծաղիկների մասին ոչինչ չգիտեմ, – պատասխանում է նրան ճանճը,- բայց թրիք, կեղտ, աղբ ինչքան ուզես:
Եվ ճանճը սկսում է հերթով թվարկել մոտակա բոլոր աղբանոցները, որտեղ մոծակը անպայման պետք է լինի:
Թռչում է մոծակը ճանճի նշած ուղղությամբ և ճանապարհին հանդիպում է մեղվին:
– Չե՞ս տեսել մոտակայքում աղբանոց, – հարցնում է նա մեղվին:
-Աղբանո՞ց, ոչ չեմ տեսել, սակայն տեսել եմ մոտակայքում աճող բազմերանգ ու անուշաբույր ծաղիկներ, – պատասխանում է մեղուն:
Եվ մեղուն մանրակրկիտ պատմում է թե որ դաշտում են աճում շուշաններ, որտեղ են բացվել վարդերը և այլն:
Առակը ցույց է տալիս, որ միշտ էլ մի վայրում կարելի է տեսնել և՛ տգեղը, և՛ գեղեցիկը: Դա ընդամենը աշխարհընկալման խնդիր է: