fbpx

Վոլոդյա Հովսեփյան – Գնա

338Գնա…

Ճանապարհդ ազատ է, կարոտը՝ լքված:
Էլ ոչինչ չունես, հոգեղե՛ն ոչինչ:
Ե՛վ բարոյազուրկ ես, և զրկված սիրուց:
Ե՛վ ապերախտ ես, և շա՜տ եսամոլ:

Գնա…

Ազատ են արահետները,
Լուսին էլ դեռ կա. մութը խնդիր չէ:
Խնդիր չէ ոչինչ. վախն էլ մեռել է:
Կամ թաքցրել ես քո հոգու խորքում:

Գնա…

Ի՞նչ ունես թողած. միայն սառնություն
Եվ դատարկություն՝ քեզանից հեռու:
Եվ ցավ տանելի, որ անտանելի հիշողություն է՝
Լո՜ւռ հեռուներից՝ մոտիկ թաքնված…

Գնա…
Իսկ ես դեռ այնքա՜ն այստեղ կմնամ,
Մինչև որ հանկարծ իմ ճանապարհն էլ
Քո ճամփան բռնի. բայց չեմ գա քեզ մոտ:
Անտանելի ես, ու տանող չկա…

Վլադ Հովսեփ//25.11.13//Հանպատրաստից


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Վոլոդյա Հովսեփյան – Գնա
Տարիքային մեծ տարբերությամբ 9 աստղային զույգ