Աշխարհը բաղկացած է պարապ մարդկանցից, ովքեր ցանկանում են շատ փող ունենալ՝ չաշխատելով, և հիմարներից, ովքեր պատրաստ են օրնիբուն աշխատել՝ չհարստանալով:
Ալկոհոլը դա անեստեզիա է, որը թույլ է տալիս հեշտությամբ անցնել վիրահատությունը, որի անունն է կյանք:
Մարդիկ, ովքեր չունեն կյանքի իրականության օբյեկտիվ ընկալում, այն անվանում են ցինիզմ:
Գողը նա չէ, ով գողանում է, այլ նա է ով բռնվում է:
Բանտում ամենավախկոտ մարդը, դա այնտեղի տնօրենն է:
Նա ով կարողանում է՝ անում է, իսկ ով չի կարողանում՝ սովորեցնում է ուրիշներին:
Աշխատեք ստանալ այն ինչ սիրում եք, այլապես ստիպված եք լինելու սիրել այն, ինչ ստացել եք:
Ծերանալը տաղտկալի է, սակայն դա երկար ապրելու միակ միջոցն է: