20-րդ դարի հանճարեղ ֆիզիկոս, հարաբերականության հատուկ և ընդհանուր տեսության հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ էյնշտեյնի մտքերից մի քանիսը.
Թեորիան (տեսությունը) դա այն է, երբ ամեն ինչ հայտնի է, սակայն ոչինչ չի աշխատում: Պրակտիկան՝ դա երբ ամեն ինչ աշխատում է, սակայն ոչ մեկ չգիտի թե ինչու: Իսկ մենք միացնում ենք թեորիան և պրակտիկան՝ ոչինչ չի աշխատում և ոչ մեկ չգիտի թե ինչու:
Մենք բոլորս հանճարներ ենք: Բայց եթե դուք պետք է դատեք ձկանը իր ծառ բարձրանալու ունակություններով՝ նա իր ամբողջ կյանքը կապրի իրեն հիմար համարելով:
Եթե Դուք ինչ-որ մի բան չեք կարողանում բացատրել 6 տարեկան երեխային՝ նշանակում է դուք ինքներդ դա չեք հասկանում:
Միայն հիմարը կարիք ունի կարգ ու կանոնի՝ հանճարները քաոսի տիրակալներն են:
Գոյություն ունի կյանքն ապրելու միայն երկու միջոց: Առաջինը՝ իբր հրաշքներ չկան և երկրորդը՝ իբր շուրջբոլորը հրաշք է:
Միակ բանը, որ խանգարում է ինձ սովորել՝ դա իմ ստացած կրթությունն է: