fbpx

Վոլոդյա Հովսեփյան – հանպատրաստից բանաստեղծություններ

Նախքան բուն բանաստեղծություններին անցնելը՝ մի փոքր նախաբան. ես ինձ համար բացահայտել եմ մերօրյա լավագույն բանաստեղծներից մեկին: Վոլոդյա Հովսեփյանը իմ ֆեյսբուքյան ընկերներից է, սակայն նրան մոտիկից չեմ ճանաչում: Նա գրավեց իմ ուշադրությունը իր բանաստեղծություններով, որոնք ժամանակ առ ժամանակ տեղադրում էր իր ֆեյսբուքյան պատին:

Շատ սիրեցի նրա բանաստեղծությունները:

Նույնիսկ չգիտեմ էլ նա է այդքան լավ գրում, թե տողերն են ինձ հոգեհարազատ, որ ինձ այդքան հանաճեղ են թվում: Չգիտեմ, գիտեմ որ շատ եմ սիրում նրա բանաստեղծությունները, որովհետև կարծես դրանք գրված լինեն իմ հոգուց:

Երկար չչարաշահելով Ձեր համբերությունը ներկայացնում եմ նրա բանաստեղծություններից մեկը (հետագայում հերթով կներկայացնեմ նաև նրա այլ բանաստեղծություններ):

Վերջակետի հետ…

1137Վերջակետի հետ գնացքի վերջին վագոնն էլ գնաց:
Ես կանգնած եմ դեռ ու սպասում եմ. տագնապ կա ինչ-որ:
Այն, հավանաբար, մի բան է հուշում. որ ես էլ գնամ…
Ոչ, ես կմնամ. գնացքը փոքր-ինչ դեռ նշմարվում է:

Քնել չեմ կարող, երբ քո գնացքը ճամփա չեմ «գցել»:
Ու էական էլ չէ, որ այդ գնացքով ես իմ կարոտով
Ճամփա եմ դրել բազում հուշերի, որոնք տանջում են…
Սառնամանիքից ամբողջ մարմնով մի դող է սահում…

Հանգիստ չեն տալիս մտորումներն ինձ. շտապե՞լ եմ ես,
Թե ճիշտ եմ վարվել…գնացքը հեռվում անէանում է:
Հետքեր էլ չկան: Միայն խուլ ձայնն է ականջիս հասնում:
Գնացքն արագ էլ սլացավ, գնաց: Մոռացավ տանել նաև քո հոգին…

Վլադ Հովսեփ//Հանպատրաստից//19.11.13


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Վոլոդյա Հովսեփյան – հանպատրաստից բանաստեղծություններ
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամենահաճելի կանայք: Իմացեք ինչպիսին եք դուք