fbpx

Կանայք և նրանց հորոսկոպի նշանը

Ներկայացնում եմ Ձեզ լեհ լուսանկարիչ Արկադիուշ Բրանիցկիի (Arkadiusz Branicki) ստեղծագործական հորոսկոպ անկեղծ նախագիծը:

Ըստ լուսանկարչի ամեն ինչ աշխարհում պետք է լինի պարզ և հասարակ: Այդ իսկ պատճառով իր աշխատանքների համար նա ընտրել է մինիմալիստական ոճը:

Եվ այսպես ֆոտոնախագիծ «Հորոսկոպ».

Խոյ

2036155-R3L8T8D-650-1

Խոյը իսկական մարդ ոգեշնչում է: Ստեղծագործական մտքերը նրա գլխում ծագում են անհավանական արագությամբ: Բայց եթե դրանք կյանքի չկոչվեն՝ նույն արագությամբ էլ կհանգչեն: Միայն բառերից գործին անցնելուց խոյը կարող է հաջողություններ ունենալ ստեղծագործական կյանքում:

Ցուլ

2036105-R3L8T8D-650-2

Ցուլերին ոգեշնչումը գալիս է հանկարծակի և նրանք դրա դեմը ոչինչ չեն կարող անել՝ միայն ստեղծագործել մինչև վերջին ուժը:

Երկվորյակներ

2036205-R3L8T8D-650-3

Երկվորյակները հրաշալի դերասաններ են: Նրանք ունակ են կատարել յուրաքանչյուր դեր: Խաղալով բեմում նրանք ամբողջությամբ խորասուզվում են դերի մեջ՝ մոռանալով իրականությունը:

Խեցգետին

2036255-R3L8T8D-650-4

Խեցգետինների համար ստեղծագործելը գրեթե նույնն է ինչ շնչելը: Նրանց մոտ մտքերի հոսքն անդադար է, իսկ ուժերն՝ անսպառ: Ինչ արվեստ էլ, որ ընտրի խեցգետինը՝ նա կհասնի նրանում հաջողության:

Առյուծ

2036305-R3L8T8D-650-5

Առյուծի գլխում անընդհատ պտտվում են հազարավոր գունագեղ կերպարներ: Բուռն երևակայության շնորհիվ առյուծը հաջողության կհասնի արվեստի յուրաքանչյուր ոլորտում:

Կույս

2036355-R3L8T8D-650-6

Կույսերը կարողանում են ստեղծագործաբար մոտենալ առօրյա առարկաներին: Նրանց լավ տրվում է արձակը, կյանքի բազում մանրամասներ նկարագրող դինամիկ դետեկտիվները: Իսկ պոեզիան նրանց համար չափազանց ձանձրալի է:

Կշեռք

2036555-R3L8T8D-650-7

Կշեռքները առարկայի էության մեջ կենտրոնանալու և խորասուզվելու ֆանտաստիկ ունակություններով են օժտված:  Նրանց համար կարևոր է սխալը շտկելը: Քանդակագործությունը կշեռքների համար արվեստի իդեալական տարբերակն է:

Կարիճ

2036405-R3L8T8D-650-8

Կարիճները հեշտությամբ կարողանում են ներկայացնել իրենց վիճակը թղթի վրա: Նաև թատրոնի բեմին կամ նկարահանման հրապարակում նրանք իրենց զգում են ինչպես ձուկը ջրում:

Աղեղնավոր

2036505-R3L8T8D-650-9

Աղեղնավորները ամեն ինչ շատ մանրամասնորեն են տեսնում: Նրանք ֆիլմերի համար կարող են հրաշալի սցենարներ գրել, ընտրել դերասաններ, կոստյումներ և դեկորացիաներ: Թերևս կինեմատոգրաֆիան իդեալական տարբերակ է աղեղնավորի համար:

Այծեղջուր

2036655-R3L8T8D-650-10

Այծեղջուրները հաճախ իրենք էլ գլխի չեն ընկնում թե որքան տաղանդներով են օժտված:

Ջրհոս

2036455-R3L8T8D-650-11

Ջրհոսները միշտ լեցուն են մտքերով և դրանք իրագործելու ուժերով: Նրանք ամեն ինչին մոտենում են ստեղծագործաբար:

Ձկներ

2036605-R3L8T8D-650-12

Երբ խոսքը վերաբերում է ստեղծագործելուն՝ ծուլությունը կամ հասարակական կարծիքը ձկների համար խոչընդոտ չէ: Ձկները ստեղծագործել, իրոք, շատ են սիրում: Ձկների ապշեցուցիչ զգացմունքայնությունը թույլ է տալիս նրանց հաջողությունների հասնել արվեստի յուրաքանչյուր բնագավառում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կանայք և նրանց հորոսկոպի նշանը
ԹԵՍՏ. Ձեր ուղեղն աշխատում է անթերի, եթե միանգամից հավաքեք 9/9 միավոր