fbpx

Ինչպե՞ս արգելափակել համակարգչում Mail.ru, Guard.mail.ru… ծրագրերի ավտոմատ տեղադրումը

120612-2Երևի շատերդ նկատած կլինեք, որ որոշ կայքեր այցելելուց կամ օդնոկլասնիկում կամ mail.ru-ում խաղեր խաղալուց համակարգչի մեջ ավտոմատ կերպով տեղադրվում են որոշ ծրագրեր, ինչպիսիք են՝ Спутник, Guard.mail.ru և այլն: Իսկ Yandex-ն էլ նորից որոշ կայքեր այցելելուց կամ ինտերնետից ինչ-որ բան բեռնելուց դիտարկչում ավտոմատ կերպով իր տողն է նստեցնում՝ Yandex bar-ը: Սրանք բացի նրանից որ նյարդայնացնում են, նաև անվտանգ չեն:

Bar

Հարց է ծագում՝ ինչպե՞ս ազատվել այս չարիքներից, ինչպե՞ս արգելափակել դրանք, որպեսզի այլևս երբեք այդ ծրագրերը չկարողանան ավտոմատ կերպով տեղադրվել: Հիմա Ձեզ կբացատրեմ թե ինչպես դա կարելի է անել: Եվ այսպես.

Նշեմ որ այս մեթոդը աշխատում է միայն Windows 7-ում:

1. Բեռնեք այս ֆայլը՝ [wpdm_file id=4]

2. Համակարգչում բացեք Control Panel → Administrative Tools → Services (Панель управления – Администрирование – Службы): Գտեք Application Identity («Удостоверение приложения»), փոխեք ռեժիմը ավտոմատ և սեղմեք start:

3. Բացեք Control Panel → Administrative Tools → Local Security Policy (Панель управления – Администрирование – Локальная политика безопасности):  Այնտեղ գտեք Application Control Policies («Политики управления приложениями»): Մկնիկի աջ կոճակով սեղմեք «AppLocker»-ի վրա, սեղմեք import policy («Импортировать политику») և իմպորտ արեք բեռնված ֆայլը:

Այս քայլերից հետո նշված ծրագրերից և ոչ մեկը չի կարող մուտք գործել ձեր համակարգիչ: Դրանք բոլորը կարգելափակվեն և այլևս ձեզ ոչ մի անհարմարություն չեն պատճառի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպե՞ս արգելափակել համակարգչում Mail.ru, Guard.mail.ru… ծրագրերի ավտոմատ տեղադրումը
1921թ այսօրը սատկեց շուն Թալեաթը