Ամերիկյան լուսանկարչի կողմից ստեղծված այս խաղալիքների աշխարհը առաջին հայացքից անհնար է տարբերել իրական աշխարհից:
Էլջին պարկը՝ դա փոքրիկ քաղաք է իր տներով և ավտոմեքենաներով՝ հորինված Մայքլ Փոլ Սմիթի (Michael Paul Smith) կողմից: Մայքլը ռետրո մեքենաների մանրակերտ մոդելների կոլեկցիոներ է, ավելին՝ դրանք հենց ինքն էլ իր ձեռքերով պատրաստում է: Սակայն նրա մանրակերտերը չեն փոշոտվում դարակների վրա մնալով, այլ մասնակցում են պատմության մեջ, որը տեղի է ունենում Էլջին պարկում:
Մայքլը ստեղծում է փոքրիկ կոմպոզիցիաներ սեղանի վրա ավտոմեքենաների մանրակերտ մոդելներից, իսկ որպես ֆոն ծառայում են իրական տները և ծառերը: Բայց ի շնորհիվ ճիշտ ընտրված ռակուրսի՝ մանրակերտերը թվում են իրական չափսերի:
Ավելի լավ է դիտեք ինքներդ.