Շատ է պատահում, որ անհրաժեշտություն է առաջանում փոխել մեծ քանակությամբ ֆայլերի անվանումները: Սակայն մեծ քանակության պատճառով հատ-հատ փոխել ֆայլերի անունները չափազանց ժամանակատար գործ է:
Սակայն Windows-ում գոյություն ունի բավական պարզ մեթոդ վերաանվանելու մի անգամից մի քանի ֆայլեր:
Եվ այսպես, ենթադրենք մեկ թղթապանակի մեջ մենք ունենք n քանակությամբ լուսանկարներ, որոնք անվանված են տարբեր կերպ: Սակայն մեզ պետք է, որպեսզի դրանք ունենան միանման անվանումներ, ենթադրենք «Picture …»: Դրա համար նշում ենք թղթապանակում գտնվող բոլոր ֆայլերը (հարմարության համար կարող եք օգտվել ctrl+A ստեղնաշարային համադրությունից): Դրանից հետո աջ քլիք ենք անում և մենյույում ընտրում «Rename»: Անվանում ենք այն «Picture» և սեղմում «Enter» կամ քլիք անում էկրանի որևէ անկյունում: Windows-ը ավտոմատ կերպով կանվանափոխի բոլոր ֆայլերը այնպես ինչպես երևում է նկարում: