fbpx

Գրում են ընթերցողները. Սոնյա Հակոբյան – Թեև դու հիմա չկաս

000Թեև դու հիմա չկաս իմ կյանքում,
Եվ չի բացվում առավոտս քեզնով,
Հավատա, սիրելիս, չեմ ափսոսում,
Որ ոչինչ չկա մեզ իրար կապող:

Ամեն ավարտ էլ սկիզբ է մի նոր,
Թեև պատրաստ չէի այս ավարտին
Բայց թե ծովերը երգում են օրոր,
Միայն երբ հաղթել են փոթորիկին:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Այդպես վերջացավ քո խաղը սահուն,
Եվ իջավ վարագույրն իրականության:
Բաց են աչքերս, ու չեմ ափսոսում,
Թող միայն քեզ համար ծափ տան:

Գտել եմ կորցրած իմ դերը արդեն,
Թեև դու հիմա չկաս իմ կյանքում:
Սովորեցի խաղալ, նայելու փոխարեն
Քո իսկ ստեղծած թատրոնի բեմում:

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Գրում են ընթերցողները. Սոնյա Հակոբյան – Թեև դու հիմա չկաս
ԹԵՍՏ «ֆանտազյորների» համար։ Ցանկությունների ծառ. ընտրիր միրգը և իմացիր թե ինչ է քեզ սպասվում ապագայում