fbpx

Սերը գիտության տեսանկյունից: Ի՞նչ է կատարվում սիրահարների գլխում

Սերը ինչպես հիվանդություն

Ամերիկյան հոգեբան Դորոտի Թեննովը իր «Սեր և սիրահարվածություն» գրքում նկարագրում է կրքոտ ռոմանտիկ սերը ինչպես կույր բիոլոգիական մեխանիզմ, ինչը մեր նախնիներին ապահովել է ոչ միայն բազմացումը, այլ նաև որոշ ժամանակ երեխաների դաստիարակությունը: Թեննովը սիրահարվածությունը չի համարում իսկական սեր, այլ նկարագրում է այն ավելի շատ որպես հիվանդագին վիճակ, որը ունի հետևյալ ախտանիշները.

1. Անդադար կպչուն մտքեր սիրո օբյեկտի մասին:

2. Սիրո օբյեկտի փոխադարձ զգացմունքի սուր և ցավոտ պահանջմունք:

3. Փոխադարձության դեպքում էյֆորիայի զգացողություն:

4. Սիրո օբյեկտի նկատմամբ այն աստիճանի կենտրոնացում, որ մարդը կարող է անտեսել կարևոր պարտականություններ և չլուծել անհապաղ լուծում պահանջող պրոբլեմները:

5. Ուժեղ սեքսուալ հակում դեպի սիրո օբյեկտը:

Սերը ինչպես քիմիա

loveԳիտնականներին հետաքրքրում էր թե ինչպիսի բիոքիմիական պրոցեսներ են ընթանում ռոմանտիկ զգացմունքների դեպքում: Օրինակ փորձարկումներից մեկում հարցազրույց վերցնող աղջիկը մոտենում էր տղամարդկանց և հարցազրույցից հետո թողնում իր հեռախոսահամարը: Պարզվել է, որ տղամարդիկ առավել հաճախ զանգահարել են աղջկան, երբ մինչ այդ անցնելիս են եղել լեռան միջով անցնող գետի մյուս ափը: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից գրգռվածությունը նպաստում է ռոմանտիկ հետաքրքրություններին:

Որոշակի հորմոններ և նյութեր կապվում են հենց սիրո հետ: Մասնավորաբար.

1. Ֆենիլէթիլամին – Նյութ, որը փոքր քանակություններով (չնչին քանակություններ) արտադրվում է ուղեղում: Հենց նա է շատ դեպքերում պատասխան տալիս «խենթ» սիրո համար:

2. Օքսիտոցին – Հորմոն, որը արտադրվում է ուղեղում և ազդում է սեռական օրգանների վրա (և՛ տղամարդկանց, և՛ կանանց), նաև նպաստում է կերակրող մոր մոտ կաթի արտադրությանը:

Սերը ինչպես եռանկյունի

Հոգեբան Զիկ Ռուբինը առաջարկում է ռոմանտիկ սերը դիտել որպես երեք տարրերի հավաքածու՝ կապվածության, հոգածության և ինտիմության:

1. Կապվածություն – այլ մարդու նկատմամբ հոգ տանելու, նրան մոտ գտնվելու և նրա հետ ֆիզիկական կոնտակտի մեջ գտնվելու պահանջն է: Օրինակ, կապվածության մասին է հուշում ցանկությունը կիսվել սիրած մարդու հետ, երբ միայնակ եք, կամ եթե Դուք Ձեզ վատ եք զգում:

2. Հոգածություն – Երբ ուրիշի պահանջների և երջանկության մասին ավելի շատ եք անհանգստանում, քան սեփականի: Հոգածության զգացողությունը ստիպում է մեզ առաջին տեղում դնել այլ մարդու հետաքրքրությունները, անհանգստանալ նրա համար, ձգտել օգնել և հանգստացնել:

3. Ինտիմություն – նշանակում է ընդհանուր մտքեր, ցանկություններ և զգացմունքներ, որոնք միավորում են երկու մարդկանց: Որքան շատ է ինտիմությունը, այնքան մեծ է միմյանց հանդեպ վստահությունը, այնքան մեծ է ցանկությունը կիսվել մտքերով և էմոցիաներով:

Սերը ինչպես ներկապնակ

imagesԻր «Սիրո գույները» գրքում, հոգեբան Ջոն Ալան Լին դիտարկում է ոչ թե ռոմանտիկ սիրո էությունը, այլ նրա տարատեսակները: Նա համեմատում է սերը գունային շրջանակի հետ: Շրջանակի վրա կա երեք հիմնական գույն, և Լին գտնում է, որ կա սիրո երեք հիմնական ոճ: Դրանք նա անվանել է գեղեցիկ և հունարեն՝ Էրոս, Լուդոս և Ստորգե:

Էրոս – Սեր իդեալական մարդու հանդեպ

Լուդոս – Սերը ինչպես խաղ

Ստորգե – Սերը ինչպես ընկերություն

Շարունակելով ներկապնակի հետ համեմատությունը, Լին առաջարկում է, ինչպես և գույները՝ համադրելով այդ երեք սիրո տեսակները ստանալ հավելյալ գույներ: Արդյունքում կստացվի սիրո 9 տարատեսակ:

Սերը ինչպես ընկերություն

«Սիրո հոգեբանության» դասականներից Էլեն Հաթֆիլդը իր գործընկերների հետ առանձնացրել է սիրո երկու տեսակ՝ կարեկցող և կրքոտ:

1. Կրքոտ սերը կապված է ուժեղ և ոչ կառավարելի էմոցիաների հետ: Ըստ Հաթֆիլդի այն կապված է մեր դաստիարակության և պատահական իրավիճակների հետ: Իրավիճակը կամ անձի ինչ-որ բնավորության գծեր կարող են ազդակ հանդիսանալ, որ դա «ռոմանտիկ է» և ուղեղը հրաման ստանա սիրահարվել:

2. Կարեկցող սերը որակապես տարբերվում է կրքոտ սիրուց: Իդեալական տարբերակում պետք է կրքոտ սերը վեր ածվի կարեկցողի: Այդպիսի սերը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և այդպիսի սերը կարելի է անվանել սեր-ընկերություն: Երբ մարդկանց դուր է գալիս շփվել և միասին ժամանակ անցկացնել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Սերը գիտության տեսանկյունից: Ի՞նչ է կատարվում սիրահարների գլխում
ԹԵՍՏ. որքա՞ն է զարգացած ձեր ինտուիցիան