fbpx

Կույրի հանելուկը

Այս հանելուկը առաջարկել է իռլանդացի փիլիսոփա Ուիլյամ Մոլինեն բրիտանացի մտածող Ջոն Լոկին:

Պատկերացրեք, որ ի ծնե կույր մարդը, ով սովորել է հպվելով իրարից տարբերել խորանարդն ու գունդը, հանկարծակի սկսում է տեսնել: Կարո՞ղ է նա մինչ հպվելը՝ տեսողությամբ տարբերել որն է խորանարդը, իսկ որն է գունդը:

Պատասխանը. ոչ: Չնայած նրան, որ նա հպման միջոցով փորձ է ձեռք բերել, բայց դա չի ազդի տեսողության վրա:

Այս հարցի պատասխանը կարող է որոշել մարդկության ֆունդամենտալ պրոբլեմներից մեկը:

Այսպես, օրինակ, էմպիրիստները գտնում են, որ մարդը ծնվում է որպես «գրքի դատարկ էջ» և այդ «էջը» լրացվում է կյանքի ընթացքում փորձ ձեռք բերելու հետևանքով: Իսկ նատիվիստները հակառակն են կարծում: Նրանք գտնում են, որ մեր գիտակցությունը իսկզբանե պատկերացումներ է պարունակում, որոնք հետագայում ակտիվանում են տեսողությամբ, ձայներով և շոշափելով:

Եթե կույր մարդը հանկարծակի սկսեր տեսնել և տեսողությամբ կարողանար մի անգամից տարբերել խորանարդը գնդից, ապա դա կնշանակեր, որ գիտելիքը մեզ տրվում է ի ծնե:

Մի քանի տարի առաջ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Պավան Սինխը իր տեսողությունը վերականգնված հիվանդների վրա փորձարկում է կատարել: Արդյունքները հաստատեցին Մոլինեի ենթադրությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag